Նորություններ

Այս տարի ավելացել է բարերարների մասնակցությունը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին 24.02.2020
Գեղարքունիքի մարզում 2020 թվականին ավելացել է այն բարերարների թիվը, ովքեր ցանկացել են ներդրումներ կատարել իրենց համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ուղղությամբ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հավաստմամբ՝ եթե 2018 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերում բարերարների մասնակցությունը եղել է 8 միլիոն, 2019 թվականին ՝ 36 միլիոն դրամի չափով, ապա 2020 թվականին այն կհասնի շուրջ 225 միլիոն դրամի: Ամենախոշոր ներդրումը բարերարի կողմից կլինի Ծաղկունք համայնքում, §Դար¦ հիմնադրամի կողմից, 130 միլիոն դրամի չափով: Այստեղ բարերարը մասնակցություն կունենա սուբվենցիոն երկու ծրագրերում՝ համայնքային կենտրոնի կառուցում եւ կենտրոնական հրապարակի բարեկարգում, ճաշարանային մասնաշենքի կապիտալ վերանորոգում: Բարերարի կողմից 18 միլիոն 141 հազար դրամ հատկացվելու է Նորատուսի արվեստի դպրոցի հիմնանորոգմանը: Բարերարների տրամադրած միջոցներով ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն Երանոսում՝ 17 միլիոն 125 հազար դրամի չափով,

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսը հանրապետական ԶԼՄ- ներին 21.02.2020
Փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2019 թվականին գրանցված աշխատանքային ձեռքբերումները, 2020 թվականի ընթացքում իրականացվելիք կենսական կարեւոր նշանակության ծրագրերը եւ առաջնահերթ անելիքները: Գնել Սանոսյանը 2019 թվականը համարեց աշխատանքային ձեռքբերումներով լի ու հաջողված տարի: Մարզպետը, որպես առաջին կարեւոր ձեռքբերում, առանձնացրեց սուբվենցիոն ծրագրերը: Այս տեսանկյունից 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում Գեղարքունիքի մարզն առաջատար է եղել: Մասնավորապես, նախորդ տարի մարզում իրականացվել է 103 սուբվենցիոն ծրագիր: Աշխատանքներն իրականացվել են 128 տեղամասերում: Ընդհանուր գումարը կազմել է 5.5 միլիարդ դրամ: Համեմատության համար մարզպետը նշեց, որ 2018 թվականին մարզում իրականացվել է 992 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր: «Կարծում եմ, որ 2017, 2016 թվականներ հետ գնալու կարիք չկա: 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի ծավալը մի քանի անգամ ավելին է եղել: Ծրագրերը բազմազան են եղել, մասնավորապես, նոր մանկապարտեզների կառուցում, եղածի վերանորոգում,

Ակունք համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառում 21.02.2020
Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը, որ կրում էր «Ոչ ծխախոտին» խորագիրը: 10-ից ավելի մարզական և մշակութային նշանակության խաղերում իրենց ուժերն էին չափում Ակունք համայնքի բնակիչներ և դպրոցականներ: Խաղերն ընթանում էին ազգային երգերի և պարերի կատարումներով: Մարզիկները միմյանց հետ մրցեցին կոխ, բռնցքամարտ, քիգ բոքսինգ, կշռաքարի բարձրացում, պարանի ձգում, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձևերում: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունք և Վարդենիս համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Մրցումների մասին իր տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիդ շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առիթով և կարևորում նման միջոցառումները երկու տեսանկյունից: Առաջինը, որ երեխաների մոտ զարգանում է մասսայական սպորտը, երկրորդը՝ նրանք հեռու են մնում ծխելու վատ սովորույթից: Եվ եթե պարզվի, որ Ակունքի դպրոցում ոչ մի աշակերտ չի ծխում, ապա ամռանը կգամ նրանց հետ ֆուտբոլ խաղալու», - ներկաներին դիմեց մարզպետը:

Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզում արդեն կատարվել են անասունների հաշվառման աշխատանքները 19.02.2020
Գեղարքունիքի մարզում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը, որի արդյունքներով նվազել է խոշորի, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հաշվառվել է 94 հազար 799 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից 44 հազար 381-ը՝ կովեր են: 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ խոշորի քանակընվազել է 2434 գլխով, կամ՝ 5,2 տոկոսով: Մանր եղջերավորների քանակը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 89 հազար 495 գլուխ՝ նախորդ տարվա նույն օրվա 89 հազար 460 գլխի դիմաց: Ընդ որում, մայրական կազմը եղել է 62 հազար 656 գլուխ՝ նախորդ տարվա հունվարի 1-ին գրանցված 60 հազար 992 գլխի դիմաց: Նույն ժամանակահատվածում մարզի տնտեսություններում հաշվառվել է 15 հազար 985 գլուխ խոզ, որից մայրերը կազմել են 2994 գլուխ: Չնայած նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատությամբ խոզերի գլխաքանակն ավելացել է 337-ով, սակայն մայրերի գլխաքանակը նվազել է 226-ով: Նույն ժամանակահատվածում մարզում հաշվառվել է 283 հազար 537 թեւ թռչուն՝ նախորդ տարվա 285 հազար 141 թեւի դիմաց: Հաշվառվել է 41 հազար 291 մեղվաընտանիք,

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին 19.02.2020
Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին և տեսչական մարմնից մարզ գործուղված աշխատակիցներին: Հանդիպման սկզբում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ 2020 թվականին, ըստ ժամանակացույցի, նախատեսված է պլանային տեսչական ստուգումներ իրականացնել մարզպետարանի ենթակայությամբ գործող Ծովազարդի, Վանևանի, Դդմաշենի, Գանձակի թիվ 2, Սարուխանի թիվ 2, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցներում և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Սևանի ավագ դպրոցում: Նշված կրթօջախներում ստուգվելու են կրթության ոլորտի իրավական ակտերը, իսկ դպրոցականների գիտելիքներն ստուգելու նպատակով նրանց գրավոր աշխատանք է տրվելու հայոց լեզու, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից: Աշխատանքները մարզում ավելի արդյունավետ իրականացնելու և պլանային ստուգումների ընթացակարգին ծանոթացնելու համար կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները նույն օրը հանդիպում կունենան նաև Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչների և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

Տեղեկատվական հանդիպում` Գեղարքունիքի մարզպետարանում 18.02.2020
Փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզի միավորված և սահմանամերձ գյուղական համայնքների զարգացմանն աջակցող միջոլորտային դրամաշնորհի հայտեր ներկայացնող կողմերի մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում՝ վերջերս հայտարարված միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի համար հայտարարված մրցույթի առաջին փուլի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետ համագործակցություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները: Հանդիպման ընթացքում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի ղեկավար Զառա Աղանյանը նշեց, որ այս հանդիպումը հետապնդում է տեղեկատվական նպատակ: Ըստ բանախոսի՝ միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակն է` նպաստել գյուղական միավորված, այդ թվում` սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ միջոլորտային համագործակցության խթանման միջոցով: Ըստ ծրագրի պահանջների՝ համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային