Նորություններ

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին 03.03.2020
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն պետականի միջոցների հաշվին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ , ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 3,3 կիլոմետր, ընդհանուր մակերեսը՝ 22 հազար քառակուսի մետր: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից: «Փետրվարի 28-ին արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ, որը կանցկացվի այս տարվա ապրիլին: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կձեռնարկվեն շինարարական աշխատանքները: Կհիմնանորոգվեն նաեւ Վանեվան պատմաճարտարապետական համալիր եւ Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհները: Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգման չեն ենթարկվել

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 16 միլիոն 377 հազար խորանարդ մետր ջուր 03.03.2020
Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է բաց թողնվել 16 միլիոն 377 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով 2020 թվականի մարտի 2-ի դրությամբ Սեւանա լիճը գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Մասնագետների կարծիքով՝ Սեւանա լճի դրական հաշվեկշիռը հնարավոր է եղել ապահովել ինչպես նախորդ տարում ոռոգման նպատակներով իրականացված ջրառի ծավալների կրճատման, այնպես էլ՝ այս տարվա ընթացքում թունելային ջրատարով լճի ջրային պաշարների համալրման արդյունքում: Սեւանա լիճ թափվող գետերը դեռեւս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Անցկացվել է շախմատի Գեղարքունիքի մարզային առաջնություն 02.03.2020
Գանձակ գյուղի թիվ1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի շախմատի 2020 թվականի մարզային առաջնության մարզային փուլը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ, առաջնությանը մասնակցել են մինչեւ 8,10, 12, 14 եւ 16 տարեկան պատանի շախմատիստները: Այն անցկացվել է երկու փուլով: Շախմատի մարզային առաջնության տարածքային փուլը անցկացվել է փետրվարի 20-23-ը, որին մասնակցել են ՀՀ շախմատի ակադեմիայի Սեւանի, Գավառի, Սարուխանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Վարդենիկի մասնաճյուղերի շուրջ 300 պատանի շախմատիստներ: « Մարզային փուլում ուժեղագույնների կոչումն էին վիճարկում տարածքային փուլի հաղթողները եւ Գանձակ համայնքի հավաքական թիմը: Առաջնությունը անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մինչեւ 8 տարեկանների

Սևանա լճի ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում իրականացվում են անտառմաքրման աշխատանքներ 02.03.2020
Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի, Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառմաքրման աշխատանքները: Հունվարի 9-ից «Սևանա ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Ծովակի տեղամասում վերսկսվել են 2020 թվականի մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքներում ներգրավված է 16 միավոր տեխնիկա: Իրականացվող աշխատանքների ընթացքը ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի աշխատակիցները հերթական դիտարկումն են կատարել մաքրվող տարածքում: Նրանց տեղեկացմամբ՝ նախատեսված է մաքրել շուրջ 887 հա անտառապատ տարածք: Փետրվարի 28-ի դրությամբ մաքրվել է շուրջ 85 հա ջրածածկ տարածք:

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չեն գրանցվել 02.03.2020
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չեն գրանվել Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2020 թվականի մարտի երկուսի դրությամբ կորոնավիրուսով հիվանդությունների դեպքեր չեն գրանցվել: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ, անցած շաբաթ եւ կիրակի օրերին խստացված ռեժիմով են աշխատել ինչպես հիվանդանոցային բուժում իրականացնող, այնպես էլ առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունները: «Անցած երկու օրերի ընթացքում մեր բուժհաստատություններում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Իրավիճակը վերահսկվում է, բուժհաստատություններն աշխատում են խստացված ռեժիմով: Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել, իսկ այնուհետև հարկավոր է հետեւել այն խորհուրդներին, որ համացանցի կամ ԶԼՄ-ների միջոցով տրվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից»,-նշեց Լուսինե Վարդանյանը:

Գեղարքունիքի մարզի համայնքները կներկայացնեն ՏԻՄ գործունեության հաշվետվություններ 27.02.2020
Համաձայն ՀՀ ՏԻՄ մասին օրենքի 59-րդ հոդված 7-րդ կետի, համայնքի ղեկավարը ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը համայնքի ավագանու, իր գործունեության և համայնքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են համայնքային պաշտոնական կայքերում: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին մարզի 57 համայնքների ղեկավարները հանդես կգան 2019 թվականի տարեկան գործունեության հաշվետվությամբ: Մարզի քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում հաշվետվությունները կլսի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իսկ մնացած համայնքներում՝ մարզպետի տեղակալը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: ՏԻՄ գործունեության հաշվետվության մեկնարկը տրվել է փետրվարի 26-ին՝ Կարմիրգյուղ համայնքից: Հաշվետվությունը ներկայացվել է համայնքի ավագանուն, համայնքային ենթակայության հիմնարկների, համայնքի հանրակրթական