Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովասարում կասֆալտապատվի երկու փողոց

25.06.2020

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երկու փողոց՝ 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 42 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 28 միլիոն դրամը՝ Ծովասարի համայնքապետարանը: Ծովասար համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են 3-րդ եւ 4-րդ փողոցները: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «3-րդ եւ 4-րդ փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 1650 գծամետր, որից 650 –ը հիմնանորոգվել էր նախորդ տարվա ընթացքում, դարձյալ սուբվենցիոն ծրագրով: Այս ծրագրով արդեն լիովին կամբողջանա ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը: Այս պահին մեր համայնքում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ընթանում է մանկապարտեզի շինարարությունը, որը մեկնարկել է նախորդ տարվանից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ: Արդեն կատարվել է շինարարական աշխատանքների մոտ 30 տոկոսը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55