Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Գետաշենում այս տարի կասֆալտապատվի յոթ փողոց

24.06.2020


Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի յոթ փողոց՝ 3700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 81 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 54 միլիոն 400 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են համայնքի Ա թաղամասի 1-ին, Բ թաղամասի 3,5, 6, 9, 11,13 փողոցները: «Համայնքի կողմից որպես ներդրող մասնակցում է բարերար Արտավազդ Սիմոնյանը՝ 13 միլիոն դրամ ներդրումով: Այդ դեպքում համայնքապետարանի մասնակցությունը ծրագրին կազմում է 41 միլիոն 400 հազար դրամ:Ասֆալտապատվող փողոցների ընդհանուր մակերեսը կկազմի 13 հազար 100 քառակուսի մետր: Ջրահեռացման համակարգ կկառուցվի ասֆալտապատվող այն փողոցներում, որտեղ այն բացակայում է:Շինարարական աշխատանքների մրցույթը ամփոփված է, աշխատանքները մեկնարկել են այս շաբաթվա սկզբից: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 115 միլիոն դրամ: Այս կենսական նշանակության ծրագրի ավարտով արդեն մեր համայնքում կունենանք ավելի քան 65 տոկոսով հիմնանորոգված ու ասֆալտապատ ճանապարհներ: Կանենք հնարավորը, որպեսզի մեկ-երկու տարվա ընթացքում ունենանք ամբողջովին հիմնանորոգված ներհամայնքային ճանապարհներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59