Նորություններ

Տեղեկացում 03.05.2020
Տեղեկատվություն 25.04-01.05.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ ...

Զոլաքար գյուղի համար առայժմ հաստատվել է սուբվենցին երկու ծրագիր 30.04.2020
Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից ներկայացրած ծրագրերից առայժմ հաստատվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց իրականացման արդյունքում համայնքում կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց, ներքին հարդարման աշխատանքներ կիրականացվեն մշակույթի կենտրոնի շենքում: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղեկացմամբ , խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը 144 միլիոն 182 հազար դրամ է, որի 70 տոկոսը կամ 100 միլիոն 927, 6 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 43 միլիոն 254 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Այս կենսական նշանակության ծրագրի իրականացման արդյունքում գյուղի 690 տնտեսություններ կապահովվեն խմելու բարձրորակ ու մշտական ջրամատակարարմամբ: Արդեն հաստատված սուբվենցիոն երկրորդ ծրագրով...

Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 1,5 կլիոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցներով 30.04.2020
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքով անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ, ճանապարհի հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 652 միլիոն 202 հազար դրամ: Կասֆալտապատվի շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ, որից 12 հազար 300 քառակուսի մետրը կկազմի ճանապարհի երթեւեկելի մասը, 4200 քառակուսի մետր ասֆալտապատում էլ կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Շինարարական մրցույթը գտնվում է ավարտական փուլում, իսկ աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից:

ՀՀ պարետի 2020 թվականի ապրիլի 11-ի Ց/58 ցուցումի համաձայն Գեղարքունիքի մարզպետարանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ՀՀ կառավարությանն ենթակա տեսչական մարմինների Գեղարքունիքի մարզային կառույցների և մարզի համայնքապետարանների հետ՝ շարունակաբար ամենօրյա մշտադիտարկումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների, մարզի համայնքապետարանների, մարզի տարածքում թույլատրված տնտեսական գործունեություն իրականացնող...

Հերթական աջակցությունը սոցիալապես անապահով ընտանիքներին 29.04.2020
«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրատվությամբ իրականացվող «Մանկալքության կանխարգելում» ծրագրի շրջանակներում հերթական բարեգործությունն իրականացրեց Գեղարքունիքի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների համար: Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով մարզի տարբեր համայնքներից նախապես ցուցակագրված բազմազավակ և սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքների ապրիլի 28-ին բարեգործական կազմակերպության կամավորները բաժանեցին փաթեթներ սննդի և հիգիենիկ պարագաների տեսքով: Շահառու ընտանիքների թիվն այս անգամ 87 - ն էր, իսկ դրանցում բնակվող անչափահաս երեխաների թիվը՝ 257: Բաժանված օգնությունը հավաքագրվել էր բազմաթիվ անհատների, ընտանիքների, « Հայ օգնության միության» և «Այո» հարթակի կողմից կատարված բարեգործությունների շնորհիվ:

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրի կոոպերատիվին հատկացվել է 3 նոր տրակտոր 29.04.2020
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի եւ տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար: Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի գրասենյակի» Գեղարքունքի մարզի ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանը, Այրքին հատկացված տրակտորներն արդեն պատրաստ են՝ գարնանացան եւ այլ կարգի աշխատանքներում ներգրավվելու: «Բացի գյուղտեխնիկայի տրամադրումը, Այրքում նախորդ տարի պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր: Կառուցվել է 1 խմոց, փարախ եւ անասնապահի տնակ: Ներդրվել է շուրջ 60 միլիոն դրամ: