Նորություններ

Ծովինարում ավարտվում է լուսավորության ցանցի կառուցման ծրագիրը 16.07.2020
Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ավարտին է մոտենում լուսավորության ցանցի կառուցումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինար համայնքի ղեկավար Մհեր մարտոյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 8 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 5 միլիոն 200 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 2 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: «Լուսավորության ցանցը կառուցվում է շուրջ 3 կիլոմետր երկարությամբ, հիմնականում այն փողոցներում, որտեղ այս տարվա ընթացքում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով իրականացվելու են ասֆալտապատման աշխատանքներ: Լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզը վերջին հրաժեշտն է տալիս իր հերոս զավակներին 16.07.2020
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Լուսակունք համայնքներում մարդիկ ցավով ու հպարտությամբ վերջին հրաժեշտն են տալիս հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներ, մայոր Գարուշ Համբարձումյանին եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանին: Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, հուլիսի 16-ի երեկոյան Գարուշ Համբարձումյանին վերջին հրաժեշտն են տվել Լուսակունքի մշակույթի տանը: Հերոսի աճյունի առջեւ խոնարհվել են տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ, հարազատներ ու ընկերներ, զինվորականներ, պետական պաշտոնյաներ: Հրաժեշտի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամկազմը, ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Կատարվել է օրհնության կարգ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի գլխավորությամբ: Հերոսի ծնողներին է հանձնվել ՀՀ նախագահի կողմից Գարուշ Համբարձումյանին շնորհված...

Կբարեկարգվի Գանձակ համայնքի կենտրոնական հրապարակը 16.07.2020
Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կբարեկարգվի կենտրոնական հրապարակը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գանձակի համայնքապետարանը: Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, ամփոփվել են արդյունքները, որից հետո շինարարարության իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն 500 հազար դրամ:Ըստ այդմ՝ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացնում է 6 միլիոն 525 հազար դրամ, Գանձակի համայնքապետարանը՝ 7 միլիոն 975 հազար դրամ: «Շինարարական աշխատանքները կմեկնարկեն մի քանի օրից:Հրապարակում անցկացվելու է լուսավորության համակարգ, կառուցապատվելու է հրապարակին կից գետի հունը, տեղադրվելու են նստարաններ, սալիկապատվելու են անցուղիները, կանաչապտվելու եւ ծառապատվելու է տարածքը: Շատ շուտ

Ծակքար համայնքում կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր 15.07.2020
Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի բնական քարե կամուրջ տանող ճանապարհը, լուսավորության ցանց թիվ 3 եւ 10 փողոցներում, կասֆալտապատվի 6-րդ փողոցը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 920 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 7 միլիոն 280 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքարի 6-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 88 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 52 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 միլիոն 200 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքարի 3-րդ եւ 10-րդ փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 14 միլիոն 200 հազար դրամ, որի 65 տոկոսը ...

Մաքենիսում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց 15.07.2020
Գեղարքունիքի մարզի Մաքենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց՝ շուրջ 1,5 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 13 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 9 միլիոն 100 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 3 միլիոն 900 հազար դրամը՝ Մաքենիսի համայնքապետարանը: Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը կառուցվել է շուրջ 60 տարվա վաղեմությամբ: Այն արդեն քայքայված է եւ մեծ դժվարությամբ է ծառայում իր նպատակներին: Այս ծրագրով կհիմնանորոգվի արտաքին ցանցի 1,5 կիլոմետրանոց հատվածը, իսկ ցանցն ամբողջովին նորացնելու համար մենք պետք է կառուցենք եւս երեք կիլոմետր երկարության ջրատար, որը կընդգրկենք արդեն եկող տարվա ծրագրում»,-ներկայացրեց հասմայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզում նորովի կկահավորվեն երկաթգծի որոշ հատվածներ 15.07.2020
Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին և նույն ընկերության Սևանի ԳԿՄ-ի պետ Արտեմ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին համագործակցության շուրջ իրականացվող անելիքների մասին, քննարկեցին աշխատանքների կազմակերպման հարցում առկա որոշ խնդիրներ, որոնք մասնավորապես առնչվում էին Սևանի « Հարսնաքար» ռեստորանային համալիրից դեպի Ցամաքաբերդ թաղամաս տանող երկաթգծի հատման հատվածում ուղեփակոց տեղադրելուն և շրջակայքը կահավորելուն, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակահատվածում և անասունների շարժի ընթացքում մի քանի հատվածներում երկաթգիծը հատող եւ անասունների շարժը կարգավորող ճանապարհներ կառուցելուն: Ալեքսեյ Մելնիկովը կարևորեց մարզով անցնող երկաթգծի դերը սոցիալ- տնտեսական զարգացման գործում , նշելով, որ դրա շնորհիվ իրականացվում են հսկայածավալ աշխատանքներ: Նրա կարծիքով՝ հարկավոր է երկաթգծին հարող հատվածներում ամեն ինչ կարգի բերել և տեղադրել համապատասխան նշաններ,,,,


