Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում բերքահավաքի ընթացքը դանդաղել է Մասրիկի հարթավայրում ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով

21.10.2020


Գեղարքունիքի մարզում բերքահավաքի եւ աշնանացանի ընթացքը դանդաղել է Արցախաադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների պատճառով: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, աշխատանքների դանդաղումը հիմնականում Մասրիկի հարթավայրում է, որտեղ սեպտեմբերի 27-ին հաջորդող օրերին թշնամին անօդաչու թռչող սարքերից եւ հրետանային միջոցներից կրակ է վարել բնակավայրերի ուղղությամբ՝ վնասներ պատճառելով շինություններին, խլելով մարդկային կյանքեր, պատճառելով վիրավորումներ:Վերջերս բերքահավաքի գնալու ճանապարհին անօդաչուի հարձակման թիրախ էր դարձել Վարդենիս քաղաքի բնակիչ Արզոյանների ընտանիքը, ինչի արդյունքում ծանր վիրավորում էր ստացել 14 տարեկան Նարեկը:
Այդուհանդերձ, օգտվելով հարաբերական դադարից, տնտեսություններն այս օրերին շարունակում են կարտոֆիլի եւ պտղի բերքահավաքը: «Մարզի տնտեսություններում այս տարի ցանվել է մոտ 8 հազար հեկտար կարտոֆիլ, որից հոկտեմբերի 20-ի դրությամբ արդեն բերքը հավաքվել է մոտ 6300 հեկտար տարածքում: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 200-250 ցենտներ: Քանդող տեխնիկայի խնդիր չունենք, պարզապես աշխատանքները դանդաղում են հավաքողների անբավարար քանակի պատճառով: Ավարտին է մոտենում նաեւ պտղի բերքահավաքը՝ նկատելիորեն լավ արդյունքներով: Թշնամու կողմից ձեռնարկված հարձակումների պատճառով աշխատանքները դանդաղել են նաեւ աշնանացանի աշխատանքների ուղղությամբ: Այսօրվա դրությամբ կատարվել է մոտ 6000 հեկտար աշնանացան ցորենի ցանք»,-ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունների կատարող Մարտին Պետրոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03