Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առաջնագծին աջակցում է նաև Ծովագյուղ համայնքը

20.10.2020

Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի կողմից նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա , իսկ նույն համայնքի արոտօգտագործողների միության կողմից նվիրաբերվել է «Ուազ» մակնիշի 1 ավտոմեքենա: Ծովագյուղ համայնքի բնակիչների կողմից հավաքագրվել է 4 միլիոն, 801 հազար դրամ, որի շրջանակներում ևս գնվել և նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա:
Համայնքի բնակիչներ Ռուբեն Աբրահամյանի և Գոռ Խուդաբաշյանի կողմից տրամադրվել է 10 միլիոն դրամ, իսկ Ծովագյուղի ՃՇՇ-ի կողմից՝ 13 միլիոն դրամ: ՃՇՇ-ն տրամադրել է նաև 33 զրահապատ բաճկոն, 50 զինվորական գլխարկ, սննդի տարբեր տեսակներ:
Ծովագյուղ համայնքի բնակիչ Վարազդատ Խուդաբաշյանը Արցախին աջակցելու նպատակով տրամադրել է 400 պարկ ալյուր: Ծովագյուղի համայնքապետարանի կողմից առաջնագծին է տրամադրվել սնունդ, հեռադիտակներ և 600 անձրևապաշտպան բաճկոն:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովագյուղ համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03