Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի համայնքի բնակիչները շարունակում են իրենց աջակցությունը առաջնագծին

20.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցել 1 միլիոն դրամ, նախատեսված է փոխանցել ևս 4 միլիոն 500 հազար դրամ:
Մարտունի քաղաքից արտերկրում բնակվող բարերաներ Մկրտիչ Մկրտչյանը, Եղիշ Մկրտչյանը, Էմիլ Հովհաննիսյանը առաջնագծին օգնելու նպատակով տրամադրել են 50 հազար, Ալբերտ Սեդրակյանը՝ 200 հազար, Արտակ Զիրոյանը՝ 100 հազար և Արթուր Սեդրակյանը 10 հազար ռուբլի:
Իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Մարտունու համայնքապետարանի ենթակայության կրթամշակութային և նախադպրոցական հիմնարկները: Դրանց թվում ՝ Մարտունու թվով 4 մանկապարտեզները, Մարտունու ԶՏԿ-ն, Մարտունու Տիգրան Աբրահամյանի ավագ դպրոցը, Մարտունու ՍԱՏԿ, Մարտունու ՄՊԿ , մշակույթի տունը, մանկական արվեստի դպրոցը, կենտրոնական գրադարանը, երաժշտական դպրոցը, մարզադպրոցը և կոմունալ սպասարկում ՀՈԱԿ-ը համատեղ ցուցաբերել են 1 միլիոն 360 հազար դրամի աջակցություն: Մարտունուց քաղաքացիներ՝ Գևորգ Սարգսյանը տրամադրել է 1 միլիոն 700 հազար դրամ, իսկ Սամվել Ավետիսյանը, Սամվել Ավագյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արտյոմ Գրիգորյանը, Սուրեն Դավթյանը, Անի ԲԲԸ՝ 100.000 և մի խումբ այլ քաղաքացիներ տրամադրել են ավելի քան 1 միլիոն դրամ: Բացի այդ, առանձին ձեռնարկությունների կամ անհատ քաղաքացիների կողմից հավաքվել և առաջնագծի կարիքների համար տրամադրվել է սնունդ, դեղորայք, ծխախոտ, հագուստ տարբեր սարքավորումներ:
Մարտունի համայնքից առաջնագծին օժանդակության գործընթացը դեռ շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Մարտունի համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03