Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առաջնագծին օգնում է նաև Զովաբեր համայնքը

21.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում առաջնագծին և Արցախին օգնել են Զովաբերի համայնքապետարանը, համայնքի բնակչությունը և արտերկրում բնակվող զովաբերցիները: Ռուսաստանաբնակ զովաբերցիները հանգանակել և համայնք են ուղարկել 3 միլիոն 548 հազար դրամ, որից 1 միլիոն դրամ փոխանցվել է Հայաստան Համահայկական հիմնադրամի հաշվեհամարին, 1 միլիոն 590 հազար դրամ տրվել է ժամկետային զինծառայողների, պահեստազորային զորակոչվածների և կամավորների 53 ընտանիքներին, յուրաքանչյուրին՝ 30 000-ական դրամի չափով, իսկ 958 հազար դրամի շրջանակներում գնվել և առաջնագիծ է ուղարկվել սննդամթերք, դեղորայք, քնապարկեր, հագուստ, ծխախոտ, մարտկոց, զինվորական ներքնաշոր և այլ ապրանքներ:
Առաջնագծին սնունդ, հագուստ և անվադողեր է ուղարկվել նաև Զովաբեր համայնքի բնակիչների ներդրումների հաշվին: Համայնքի կողմից առաջնագծին ցուցաբերող օգնությունը կրում է շարունակական բնույթ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Զովաբեր համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59