Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարսեր համայնքը աջակցություն է ցուցաբերում առաջնագծին

22.10.2020

Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Վարսեր համայնքի բնակիչների կողմից հավաքագրվել է 2 միլիոն 327 հազար դրամ, 135000 ռուբլի և 500 եվրո, որից 2 մլն 500 000 դրամի շրջանակներում ձեռք է բերվել և առաջնագծին է նվիրաբերվել ՎԻԼԻՍ մակնիշի 1 ավտոմեքենա, իսկ Վարսեր համայնքի բնակիչ Աշոտ Ալավերդյանի կողմից նվիրաբերվել է ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Վարսեր համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30