Նորություններ

Շողակաթում կկառուցվի այգի-պուրակ 01.06.2020
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի համանուն բնակավայրում կկառուցվի այգի-պուրակ: Ինչպես փոխանցեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 371 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 867 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 504 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկացմամբ՝ այգի-պուրակն ընդգրկելու է 1150 քառակուսի մետր տարածք: Այն կառուցվելու է Շողակաթ բնակավայրի կենտրոնում: «Այգի պուրակում կունենանք կանաչապատ ու ծառապատ տարածքներ, նստարաններ, համերգների ու այլ միջոցառումների համար՝ բեմական հատված, շատրվաններ: Սրանով Շողակաթ համայնքի կենտրոնը կդառնա ավելի բարեկարգ ու բարետես, մեր համայնքի բնակիչները ժամանցի ու հանգստի վայր կունենան: Այգի-պուրակից կօգտվեն նաեւ մեր համայնք այցելող հովեկներն ու զբոսաշրջիկները: Շինարարության մրցույթը հայտարարված է, արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Ախպրաձոր համայնքի բոլոր փողոցները կունենան գիշերային լուսավորություն 27.05.2020
Գեղարքունիքի մարզի ամենաբարձր լեռնային գյուղ համարվող Ախպրաձորում գիշերային լուսավորության ցանցը կընդգրկի բոլոր փողոցները: Լուսավորության ցանցը կառուցվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն 553 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 109 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 443 հազար դրամը՝ Ախպրաձորի համայնքապետարանը: Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանի տեղեկացմամբ՝ լուսավորվելու են գյուղի բոլոր վեց փողոցները: Լուսավորության ցանցը կկառուցվի 2500 գծամետր երկարությամբ: Կտեղադրվի 83 լուսատու: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Կարելի է ասել, որ մեզանում վաղուց մոռացել էին լուսավորության ցանցի մասին: Այս ծրագրի իրականացմամբ մեր համայնքի համար կենսական կարեւոր խնդիր է լուծվում՝ նկատի ունենալով գյուղի բարձրադիր վիճակը եւ բնակլիմայական խստաշունչ պայմանները»,-ներկայացրեց Ախպրաձոր համայնքի ղեկավարը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 27.05.2020
Հարգելի հայրենակիցներ Նշանակալից այս տոնը խորհրդանշում է պայքարի բազում ուղիներ անցած եւ այդ ճանապարհին կարեւորագույն հաղթանակներ ունեցած հայ ժողովրդի պետականության կերտման ու պահպանման մեծագույն կամեցողությունն ու արժանապատիվ ապրելու ձգտումը: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի ու հաղթանակների: Եվ այդ հերոսական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց պատմական Հայաստանի մի պատառիկ հողի վրա կերտել Հայաստանի Հանրապետությունը, որը եւ դարձավ համայն հայության դարավոր իղձերի մարմնացումը:Այդ սխրանքի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, ունեցավ գերբ ու դրոշ, ձեռք բերեց քաղաքացիության իրավունք: Այսօր ապրողներիս պարտքն է՝ ծաղկեցնել ու հզորացնել մեզ ավանդված Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, լինել արժանի զավակները մեզ համար հայրենիք ու պետություն կերտած այրերի: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, սեր ու համազգային միություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Աստղաձորում կասֆալտապատվի երկու փողոց 26.05.2020
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոց: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն 93 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 855 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 39 միլիոն 237 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Զորավար Անդրանիկ եւ 21-րդ փողոցներում՝ շուրջ 1300 գծամետր երկարությամբ եւ 6500 քառակուսի մետր մակերեսով: «Զորավար Անդրանիկ փողոցը կասֆալտապատվի 700 գծամետր երկարությամբ: Դրանով այն ամբողջովին կդառնա ասֆալտապատ, քանի որ մնացած 800 գծամետրը ասֆալտապատվել էր նախորդ տարվա ընթացքում, կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 15-ին կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել եւս 12 սուբվենցիոն ծրագիր: Այս պահի դրությամբ հանձնաժողովի կողմից հաստատվել է 45 ծրագրային հայտ, 91 ծրագրային հայտ դեռ սպասում են քննարկման եւ հաստատման: Հավանության են արժանացել սուբվենցիաներ ստանալու համար մարզի Ծաղկունք համայնքի «Ճաշարանային մասնաշենքի ներքին հարդարման կապիտալ վերանորոգում /2-րդ փուլ/», Ծովինար համայնքի «3-թ. 19 փ. 330մ. և 4թ. 3փ. 100 մ. առուների կառուցում LR-4 վաքերով», Ծովագյուղ համայնքի «Ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ», Նորակերտ համայնքի «Մանկապարտեզի տանիքի վերանորոգում», Գավառ համայնքի «Բբշ մուտքերի, տանիքի կապիտալ վերանորոգման և ջերմամեկուսացման աշխատանքներ», «Գավառ համայնքի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում», «Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից ...

Շրջանավարտներին բաշխվում են միջնակարգ և հիմնական կրթության վկայականներ 25.05.2020
Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում այս օրերին ընթանում են միջնակարգ և հիմնական կրթության վկայականների հանձնման արարողությունները: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի փոխանցմամբ՝ մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում նախատեսված է միջնակարգ կրթության ատեստատներ տրամադրել 1220 շրջանավարտի, որոնցից 5-ը, սակայն, դրանք չեն ստանալու տեղափոխման, վերաքննություն հանձնելու և դասընթացը կրկնելու պատճառով: Հիմնական կրթության վկայական նախատեսված է հանձնել մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների 2470 աշակերտի: Մայիսի 25-ի դրությամբ արդեն բաշխվել է 2439 հիմնական դպրոցի ավարտական վկայական : Դրանցից 227-ը հատուկ նմուշի են, իսկ մնացածը՝ սովորական: «Գեղարքունիքի մարզպետի ...