Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովազարդ համայնքը իր աջակցությունն է ցուցաբերում առաջնագծին

09.11.2020


Արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալման առաջին իսկ օրերից առաջնագծին օժանդակելու նպատակով Ծովազարդ համայնքի բնակիչների կողմից հավաքագրվել և Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցվել 1 միլիոն 190 հազար դրամ: Բացի այդ, Գերմանիայում բնակվող ծովազարդցիների կողմից տրամադրվել է 2700 եվրո, ՌԴ-ում բնակվող ծովազարդցիների կողմից՝ 473 հազար 500 ռուբլի եւ Ծովազարդում բնակվողների կողմից՝ 596 հազար դրամ, որի շրջանակներում գնվել եւ առաջնագծին է նվիրվել ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Հայոց բանակի կարիքների համար Ծովազարդ համայնքի բնակիչների կողմից ուղարկվել են նաև անհրաժեշտ սարքավորումներ, սնունդ, հիգիենիկ պարագաներ, զինվորական հագուստ, ծխախոտ, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Համայնքի կողմից առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովազարդ համայնքի բնակիչներին և արտերկրում բնակվող ծովազարդցիներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11