Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի որոշ դպրոցներ միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը

09.11.2020

Թեև աշնանային արձակուրդներ են, սակայն մարզի որոշ հանրակրթական դպրոցներում աշակերտների տեղաշարժը չի դադարում: Իրենց իսկ ցանկությամբ նրանք միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը` նպատակ ունենալով իրենց մասնակցությունն ունենալ Արցախին և առաջնագծին օգնելու հայրենանվեր ձեռնարկին: Այս նախաձեռնությանը միացել են Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները: Դպրոցից տեղեկացանք, որ արդեն մի քանի օր է, ինչ նրանք դպրոց են տեղափոխում հին գրքեր, օգտագործված տետրեր, թղթեր, ամսագրեր: Ինչպես նախատեսված է, հավաքված թուղթը հանձնվելու է համապատասխան ծառայություն՝վերամշակման նպատակով, իսկ դրա դիմաց վճարված գումարը երանոսցի դպրոցականները նախատեսել են փոխանցել առաջնագծի կարիքների համար։
Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները կոչ են անում իրենց համայնքի բնակիչներին՝ միանալ նախաձեռնությանը և բնակարաններում առկա թղթերը հավաքել ու տեղափոխել դպրոց՝ մինչև նոյեմբերի 11-ը:
Վերջին օրերին «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը միացել են նաև Կարմիրգյուղ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ: Նրանց ուժերով դպրոցում կուտակված թղթի ծավալն օր օրի ավելանում է:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11