Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ 08.04.2020

Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում, մարտի երկրորդ տասնօրյակից սկսած, սկսվել եւ ընթանում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզի գլխավոր համաճարակաբան Սարգիս Ավագյանը, մարտի 12-ից բրուցելյոզ հիվանդության հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով տնտեսություններում արյան նմուշառում է իրականացվում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների շրջանում: Մարտի 25-ից ձեռք են բերվել պատվաստանյութերը՝ մի շարք այլ միջոցառումներ իրականացնելու համար: «Սիբիրախտի, խշխշան պալարի, դաբաղի, պաստերելյոզի, խոզերի դասական ժանտախտի դեմ համապատասխան պատվաստանյութերը ձեռք են բերվել, պատվաստումները կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում: Մինչեւ անասնագլխաքանակի արոտ դուրս գալը պատվաստումներն ամբողջ ծավալով ավարտված կլինեն: Այժմ ընթանում է նաեւ ծնի շրջանը: Համենայնդեպս, այս պահի դրությամբ մենք տնտեսություններից համաճարակներով պայմանավորված անկումների կամ վիժումների մասին ահազանգեր չենք ստացել: Ոչխարի ծինն ավարտված է մոտ 90, խոշորի ծինը՝ մոտ 50 տոկոսով»,-ներկայացրեց Սարգիս Ավագյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Մայրության  և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2020

Սիրելի մայրեր: Ձեր հոգու երազանքն է միշտ եղել՝ հայրենիքը տեսնել խաղաղ ու բարեկեցիկ, զավակներին՝ առողջ, երջանիկ, հասարակության համար պիտանի մարդիկ դարձած: Եվ այդ երազանքն իրականություն եք դարձրել ամենօրյա նվիրումով, հանրօգուտ ու վաստակաշատ աշխատանքով: Ձեր տված դաստիարակության, արիության ու տոկունության շնորհիվ միասին կերտեցինք մեր ռազմական հաղթանակները, կանգուն պահեցինք մեր աշխարհը եւ հասանք Նոր Հայաստանի հանգրվանին։ Շնորհավորում եմ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթում երջանկություն, գարնանային պայծառ տրամադրություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

Մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ 07.04.2020

Գեղարքունիքի մարզի համայնքներում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնահերթ աշխատանքների ցանկում է ախտահանիչ միջոցառումների անցկացումը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունից, համայնքապետարաններին ցուցում է տրված՝ ախտահանիչ միջոցառումների ցանկում առանձնակի ուշադրություն դարձնել աղբավայրերի հողածածկման աշխատանքներին: Ապրիլի 7-ի դրությամբ նման աշխատանքներ իրականացվել և դեռևս ընթացքի մեջ են Սեւան, Վարդենիս, Գավառ, Շողակաթ եւ Ճամբարակ համայնքներում: Ըստ Սեւանի և Գավառի քաղաքապատարանների աշխատակազմերից ստացված տեղեկության՝ «Գավառ և Սեւան համայնքների կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ների աշխատակիցները, անկախ եղանակային պայմաններից, առանց հանգստյան օրերի, ախտահանման աշխատանքներ են կատարում քաղաքի փողոցներում, բազմաբնակարան շենքերի մուտքերում, դրանց հարակից տարածքներում: Օրերս էլ մեծածավալ աշխատանք է կատարվել Չկալովկայի վարչական տարածքում գտնվող Սեւան համայնքի կողմից

ՏԵՂԵԿԱՆՔ՝ մարզում նվիրատվություն տրամադրած ֆիզիկական և իրավաբանական անձանց թվի, տրամադրված նվիրատվության առարկա հանդիսացող ապրանքների, դրանց չափերի ու բաշխման ուղղությունների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՆՔ՝ մարզում նվիրատվություն տրամադրած ֆիզիկական և իրավաբանական անձանց թվի, տրամադրված նվիրատվության առարկա հանդիսացող ապրանքների, դրանց չափերի ու բաշխման ուղղությունների վերաբերյալ 06.04.2020

Գեղարքունիքի մարզում նվիրատվություն տրամադրած ֆիզիկական և իրավաբանական անձանց թվի, տրամադրված նվիրատվության առարկա հանդիսացող ապրանքների, դրանց չափերի ու բաշխման ուղղությունների վերաբերյալ 1. «ԳեոպՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության կողմից Վարդենիս խոշորացված համայնքին է տրամադրվել 795 արկղ՝ յուրաքանչյուրում 14 կգ քաշով սննդամթերք՝ հետևյալ պարունակությամբ․ Ալյուր -2 կգ Շաքարավազ – 2 կգ Արևածաղկի ձեթ 2 շիշ Բրինձ – 2 կգ Մակարոն – լապշա 3 տուփ Հնդկաձավար – 1 կգ Ոսպ- 2 տուփ Մսի պահածո – 2 հատ Խտացրած կաթ- 2 հատ Սուրճ - 2 տուփ Թեյ -1 տուփ Վարդենիս համայնքում այս պահի դրությամբ բաշխվել է 795 արկղ՝ ըստ հետևյալ սոցիալական խմբերի. 1 ) Ընտանեկան նպաստ ստացողներ – 250 շահառու 2 ) Սոցիալական նպաստ ստացողներ – 80 շահառու 3 ) Եռամսյակային հրատապ օգնություն ստացողներ – 20 շահառու Վարդենիս խոշորացված համայնքում արկղերի բաշխումը ...

Ճամբարակում  այս տարի կրկնակի կավելանա  գարնանացանը

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը 06.04.2020

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում արդեն մեկնարկել են գարնանացանի աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ապրիլի 1-ի դրությամբ արդեն համայնքի բնակավայրերի ցածրադիր գոտիներում կատարվել է շուրջ 20 հեկտար գարու եւ բազմամյա խոտաբույսերի ցանք: «Համայնքապետարանը տեղերում հնարավորինս աջակցում ու խրախուսում է տնտեսություններին՝ իրենց սեփական հողամասերում ցանք կատարելու համար: Արդեն որոշակի շարժ ու աշխուժություն է նկատվում այս ուղղությամբ: Ծրագրել ենք այս տարի կրկնապատկել համայնքի ցանքատարածությունները: Համայնքի տարածքում այս տարի կցանվի շուրջ 100 հեկտար գարի, 100 հեկտար կարտոֆիլ, 20 հեկտար ոլոռ, 20 հեկտար հնդկաձավար, 10 հեկտար սիսեռ, 30 հեկտար առվույտ եւ կորնգան: Մոտ 200 հեկտար կազմում են բազմամյա խոտաբույսերի ցանքերը: 220 հեկտար էլ կազմում են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար: Կարծում եմ, որ գարնանացանը մեր համայնքում կավարտվի նախատեսված ժամկետներում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը:

Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ ԱԺ-ն  համակարգիչներ տրամադրեց մարզի բազմազավակ  42 ընտանիքի

Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ ԱԺ-ն համակարգիչներ տրամադրեց մարզի բազմազավակ 42 ընտանիքի 03.04.2020

Արձագանքելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկին ` ՀՀ ԱԺ նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ապրիլի 3-ին ԱԺ-ի պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը ներկրվեց Գեղարքունիքի մարզ: Դրանք ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Նվիրաբերված համակարգիչները նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ տրամադրեն 4 և ավել դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: Բազմազավակ ընտանիքների ցանկը մարզպետարան է ներկայացվել օրերս ՝ հանրակրթական դպրոցների տնօրենության կողմից: Համակարգիչները բաշխեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակիցները, դրանք ստացան 36 հանրակրթական դպրոցների տնօրենները: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ` ՀՀ ԱԺ-ում նախատեսվել է առաջիկայում ևս...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 18:40:43