Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաջորդ ուսումնական տարում կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ զբոսաշրջության» առցանց հարթակը

15.12.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և գերմանական «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գևորգյանը հեռավար ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Հուշագրի հիման վրա հաջորդ ուսումնական տարում հիմնադրամի ֆինանսավորմամբ կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության» առցանց հարթակ:
Հարթակի գործունեության նպատակն է՝ բարձրացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտների մշտադիտարկման արդյունավետությունը, հանրայնացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի գործունեությունը, ձևավորել նորությունների միասնական հարթակ և խթանել նշված կառույցների միջև փորձի փոխանակումն ու համագործակցությունը։
«Այսօր, քան երբևէ, մենք ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք նշված ոլորտներին։ Ժամանակակից պետությունները մրցունակ են առաջին հերթին իրենց կրթական մակարդակով ։ Համոզված եմ՝ մարզի կրթության զարգացման հարցում այլ գործոնների թվում կարևոր դեր կխաղա նաև ստեղծվող հարթակը», -նշեց Գնել Սանոսյանը։
Նորաստեղծ հարթակում իրենց էջերն ստեղծելու հնարավորություն կունենան կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտներում գործող մարզային և համայնքային ենթակայության կազմակերպությունները, ՀԿ-ները և զբոսաշրջության ոլորտի ընկերությունները։
Հարթակի գործունեությունը կհամակարգի Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:
Հարթակը հնարավորություն կընձեռի կազմակերպել առցանց մշակութային միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ, ցուցահանդեսներ։
Իր տեսակի մեջ, գործառույթների և ընդգրկման առումով այն առայժմ եզակի է հանրապետության տարածքում և նախատեսվում է գործարկել 2021 թվականի սեպտեմբերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26