Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը պատրաստակամ է օգնել մարզի բնակչությանը

17.12.2020

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը լիովին պատրաստակամ է օժանդակելու հայ ժողովրդին՝ ճգնաժամից հետո արագ, արդյունավետ և ինքնաբավ տնտեսական վերականգնում ապահովելու համար։ Ծրագիրն աջակցում է կարիքավորներին եկամուտ ստեղծող կենսական վերականգնողական ծրագրերով։ Գեղարքունիքի մարզում, ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia հետ համատեղ, հիմնել է «Ամբար» հիմնադրամը՝ սերմերի պահուստի լոգիստիկ կենտրոն ստեղծելու նպատակով, որը կապահովի Ճամբարակ համայնքի սննդի անվտանգությունը։ Արդյունքում, հիմնադրամը 2020թ․ հավաքել է 200 տոննա կարտոֆիլ և 39 տոննա գարի: Շահույթը կուղղվի Ճամբարակ համայնքի զարգացմանը: Առաջին անգամ սերմերի արժեքային շղթայի հայեցակարգն իրականացվել է ապակենտրոնացված ձևով և այն կկիրառվի նաև այլ համայնքներում՝ ստեղծելով սերմ արտադրողների ցանց: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26