Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը որակյալ շինարարական աշխատանքներ իրականացնելու կոչով դիմեց մարզի շինարարներին 09.07.2020
Գեղարքունիքի մարզում նախորդ տարում իրականացված սուբվենցիոն 103 ծրագրերից անավարտ էր մնացել 23-ը՝ անորակ լինելու պատճառով: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, այդ ծրագրերից 5-ը վերաբերում են ճանապարհաշինությանը, որոնցից 4-ի դեպքում այսօրվա դրությամբ կարգավորված են բոլոր խնդիրները, քանի որ կատարված աշխատանքներն արդեն բերվել են պահանջվող որակյալ տեսքի: Այցելելով Գեղարքունիք եւ Գանձակ համայնքների շինհրապարակներ՝ մարզպետը ծանոթացավ իրականացված աշխատանքների որակին, մանրամասն դիտարկեց վերացված թերությունները: Այցի ընթացքում` Գնել Սանոսյանը անորակ կատարված շինարարության թերությունների շտկման եւ աշխատանքների որակի պահպանման շուրջ խոսելով, դիմեց շինարարներին. «Անցած տարի սուբվենցիոն ծրագրերից չի ընդունվել ճանապարհաշինական 5 ծրագիր Գանձակ, Գեղարքունիք, Ճամբարակ, Վարդենիս եւ Վարդենիկ համայնքներում: Այսօրվա դրությամբ, համապատասխան ուսումնասիրություններից հետո, դեռ թերությունները չշտկված են մնում Վարդենիկ համայնքում ու Ճամբարակի կենտրոնական հրապարակում: Մնացած տեղերում շինարարական կազմակերպությունները կարողացել են ապահովել պահանջվող որակը, ինչը նշանակում է, որ աշխատանքներն ընդունվելու են, ու դրանց դիմաց կատարվելու են համապատասխան վճարումները: Գանձակում ու Գեղարքունիքում ճանապարհաշինական կազմակերպության կողմից իրականացված անորակ շինարարության պատճառով չէր ընդունվել 4535 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանք, որի դիմաց չէր վճարվել շուրջ 21 միլիոն դրամ: Կազմակերպությունը շտկել է բոլոր կարգի թերությունները՝ իր միջոցներով տեղադրելով ասֆալբետոնյա ծածկի երկրորդ շերտը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել բոլոր շինարարներին՝ աշխատանքների որակը խստագույնս պահպանելու համար, մանավանդ, որ այս տարի մարզում շատ ավելի հսկայածավալ շինարարություն է իրականացվում: Հավատացնում եմ, որ ոչ մի թերացում մեր տեսադաշտից աննկատ չի մնա, ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվի, եթե այն չի համապատախանելու սահմանված չափորոշիչներին: Ավելորդ խնդիրներից զերծ մնալու համար հարկավոր է իրականացնել միայն բարձրորակ շինարարություն. ահա մեր միակ պահանջը ձեզանից»,- իր խոսքում նշեց մարզպետը: Բացի նախորդ տարվանից մնացած ծրագրերի ընթացքը դիտարկելու Գանձակ համայնքում Գնել Սանոսյանը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի եւ պետբյուջեի միջոցներով իրականացվող Բաղրամյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Իսկ Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանի հետ քննարկեց համայնքային նշանակության առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ:

Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր 08.07.2020
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր՝ շուրջ 515 միլիոն 176 հազար դրամ արժեքով: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ նշված գումարի մեջ ՀՀ կառավարության կողմից հատկացվում է մոտ 328 միլիոն 103 հազար դրամ, Ճամբարակի համայնքապետարանի կողմից՝ մոտ187 միլիոն 73 հազար դրամ: Սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի երկրորդ հարկը եւ բարեկարգել տարածքը: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 31 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 300 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի Բաղրամյան, Բաբաջանյան, Գարեգին Նժդեհ փողոցների, Տիգրան Մեծ, Պարույր Սեւակ, փողոցների մայթերի եւ Սեպտեմբերի 21-ի շենքի բակի ասֆալտապատման, Նարեկացի փողոցի հետիոտնային ճանապարհի նորոգման աշխատանքներ,,,

Կհիմնանորոգվի Սեմյոնովկա համայնքի մշակույթի տան շենքի տանիքը 08.07.2020
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 12 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 600 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը: Սեմյոնովկա համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Շենքում տեղակայված են համայնքի բուժկետը, գրադարանը, միջոցառումների սենյակը եւ համայնքապետարանը: Տանիքը անբարեկարգ է, որը եւ պատճառ է դառնում շենքի քայքայման: Այն հիմնանորոգվելու է ամբողջությամբ՝ շուրջ 616 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, որով եւ մեր համայնքի համար շատ կարեւոր խնդիր լուծված կլինի»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Ներքին Գետաշենում իրականացվում են կենսական նշանակության խոշոր ծրագրեր 07.07.2020
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 257 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 154 միլիոն 200 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 102 միլիոն 800 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 68 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 29 միլիոն 400 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 26 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը,,,

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրը կունենա խմելու կանոնավոր ջրամատակարարում 07.07.2020
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի 8 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, որով եւ հիմնովին կլուծվի բնակավայրի ջրամատակարարման խնդիրը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Այրք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիոն 848 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, գտնվում է ամփոփման փուլում, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում: «Այրքի խմելու ջրատարի արտաքին ցանցը, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, կառուցվելու է նորովի, քանի որ հին ցանցը, որը սնվել է Աբասբեկ կոչվող սարի աղբյուրակապից, տարիների ընթացքում քայքայվել ու ,,,

Լուսակունք համայնքը նոր ուսումնական տարում կունենա նախակրթարան 07.07.2020
Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Լուսակունքի համայնքապետարանի համագործակցությամբ հիմնվում է նախակրթարան: Ինչպես տեղեկացրեց Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանը, շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 9 միլիոն դրամ, որի 30 տոկոսը կամ 2 միլիոն 687 հազար դրամը ներդրել է Լուսակունքի համայնքապետարանը: «Նախակրթարանը կունենա նորոգված ու կահավորված 4-5 սենյակ՝ ընդունելով 22 նախադպրոցական տարիքի երեխաների: Այն պետք է իր դռները բացի նոր ուսումնական տարվանից: Կատարվում են ներքին հարդարման, վերակառուցման, ջրամատակարարման համակարգի անցկացման, սանհանգույցների կառուցման, դռների եւ պատուհանների տեղադրման աշխատանքներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: