Նորություններ

Մարզի բուժհաստատություններին բաժանվել է աջակցության հերթական խմբաքանակը 21.07.2020
Նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի բոլոր բուժհաստատությունները ստացել են օգնության հերթական խմբաքանակը՝ համավարակի դեմ պայքարի միջոցառումներն ավելի անվտանգ միջավայրում կազմակերպելու համար: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով մարզի բուժհաստատություններին հատկացվել է անհատական պաշտպանիչ միջոցներ :

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 21.07.2020
Հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը զեկուցեց, որ զորակոչը մարզում ընթանում է առանց խոչընդոտների, պահպանվում և կիրառվում են արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր պահանջներն ու միջոցառումները, իսկ զորակոչին հաջորդող օրը նորակոչիկների ծնողներն ու հարազատները զինկոմիսարիատում ...

Գեղամասար համայնքում սուբվենցիոն 3 ծրագիր կիրականացվի 17.07.2020
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 12 բնակավայրերում կկառուցվեն կամ կվերակառուցվեն խմելու ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, լուսավորության ցանց կանցկացվի Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան եւ Փամբակ բնակավայրերում խորքային հոր եւ ոռոգման ցանց կվեարանորոգվի եւ կգործարկվի Փոքր Մասրիկ եւ Տրետուք գյուղերում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Գեղամասարի 12 բնակավայրերի խմելու ջրատարների կառուցման կամ վերակառուցման ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 243 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 173 միլիոն 260 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 74 միլիոն 254 հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը:Գեղամասար բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման կամ վերակառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում 49 միլիոն 79 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 31 միլիոն 898 հազար դրամը ...

Ծաղկունքում կավարտվի հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը 17.07.2020
Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կավարտվի հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը, որը սկսվել էր 2018 թվականից: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ծաղկունքի հանդիսությունների սրահի հիմնման ծրագրի ավարտական փուլի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 500 հազար դրամ, որից 3 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 178 հազար դրամը՝ համայնքի բարերարը, 3 միլիոն 332 հազար դրամը՝ Ծաղկունքի համայնքապետարանը: Համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթում մասնակցության հայտերի բացակայության պատճառով այն հայտարարվել է երկրորդ անգամ: «Ծրագրի առաջին փուլով, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մանկապարտեզի շենքի ազատ մասնաշենքերից մեկում, որը վերածվում է հանդիսությունների սրահի, կատարվել են հիմքերի ամրացման, դռների եւ լուսամուտների տեղադրման, արտաքին հարդարման եւ այլ կարգի աշխատանքներ: ...

Սևանա լճի՝ Կարճաղբյուրի հատվածից բաց թողնվեց 322 հազար հատ մանրաձուկ 17.07.2020
Հուլիսի 17-ին «Սեւանի իշխան» ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ թափվող Կարճաղբյուր եւ Մասրիկ գետեր բաց թողնվող «Սեւանի իշխանի » Գեղարքունի տեսակի 322 հազար հատ մանրաձուկ՝ 1,5-ից 3 գրամ միջին քաշով։ Մանրաձուկը բաց թողնվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան հանձնաժովի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Միջոցառումից առաջ գործարանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ղեկավարությամբ քննարկում կազմակերպվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության նոր կարգի ներդրման առանցքային հարցերի շուրջ ։«Նոր կարգի ներդրմամբ մենք պետք է նվազագույնի հասցնենք ապօրինի ձկնորսության դեպքերը Սեւանա լճում, օրինականության դաշտ բերենք արդյունագործական ձկնորսությունը Սեւանա լճում։ Չեմ ասում, թե ՀՀ կառավարության կողմից ...

Ծովինարում ավարտվում է լուսավորության ցանցի կառուցման ծրագիրը 16.07.2020
Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ավարտին է մոտենում լուսավորության ցանցի կառուցումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինար համայնքի ղեկավար Մհեր մարտոյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 8 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 5 միլիոն 200 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 2 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: «Լուսավորության ցանցը կառուցվում է շուրջ 3 կիլոմետր երկարությամբ, հիմնականում այն փողոցներում, որտեղ այս տարվա ընթացքում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով իրականացվելու են ասֆալտապատման աշխատանքներ: Լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: