Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2020
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեր տոնը։ Ձեր վաստակը անփոխարինելի է մեր սերունդների կրթության ու դաստիարակության գործում։ Քանզի այսօր՝ մեր հայրենիքի համար այսքան բախտորոշ այս պահին, ձեր կրթած ու դաստիարակած սաներն են իրենց հերոսական ու հայրենասիրական արարքներով փայլում առաջնագծում՝ ամուր պահելով հայրենիքի թիկունքը, որտեղ դուք շարունակում եք անձնվիրաբար ձեր սերունդներին փոխանցել կամք, լավատեսություն, համառություն ու տոկունություն։ Այսօր վստահ կարող եմ փաստել, որ ձեր առաքելությունը, ձեր տարիների ջանքերը հասել են իրենց նպատակին՝ տալով իրենց պտուղները։ Կրկին տոնդ շնորհավոր, ՈՒՍՈւՑԻ՛Չ, փառք քեզ այսպիսի սերունդ դաստիարակելու համար։ Խաղաղ երկինք և նորանոր հաջողություններ. թող հաղթանակի շունչը վայրկյան առաջ թևածի մեր հզոր և հաղթական հայրենիքում։

Սիրելի գեղարքունիքցիներ 03.10.2020
Մարզում բնակվող քաղաքացիները ռազմական դրությամբ պայմանավորված իրենց մտահոգող հարցերը կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։ Վերջիններս այդ հարցերի պարզաբանումն ստանալու նպատակով կարող են դիմել Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուին, ով, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով, անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրի Ձեզ։ Մարզպետարանի պատասխանատու՝ Նարեկ Գրիգորյան, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հեռախոս՝ 060 65 02 00: Առաջնագծի համար սնունդ, պարագաներ, դեղորայք տրամադրելու հարցերով դիմել Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանին, հեռախոս 077 35 54 41: ԼՂՀ-ից Գեղարքունիքի մարզ տեղափոխված անձանց տեղավորման հարցերով դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանին, հեռախոս՝ 093 63 62 47: ԼՂՀ-ից տեղափոխվածների կարիքների գնահատման, նրանց կեցության, սննդի և պարագաների ապահովման հարցերով դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանին...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքը 03.10.2020
Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ այս ծանր ու դժվար օրերին համախմբվելու և միասնական ուժերով հայրենասիրական մեծ գործունեություն ծավալելու համար: Անգնահատելի է ձեր նվիրվածությունը մեր սահմանին, Արցախում բնակվող մեր հայրենակիցներին տարատեսակ աջակցություն ցուցաբերելու հարցում: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Գեղարքունիքի մարզի բոլոր բնակիչներն, հիմնարկ -ձեռնարկություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, առողջապահական, կրթա-մշակութային հաստատություններին, մանկավարժական կոլեկտիվներին, դպրոցականներին, բարերարներին, կենսաթոշակառուներին և բոլոր բոլոր նրանց, ովքեր ոչինչ չեն խնայում և այս օրերին աջակցելու հարցում վճռական են տրամադրված: Շնորհակալություն նրանց, ովքեր այս պահին մարտնչում են թշնամու դեմ, ովքեր ինքնաբուխ կերպով մեկնում են հայրենիքի սահմանները պաշտպանելու, ցանկություն հայտնում իրենց զինվոր եղբայրների հետ կողք կողքի պայքար մղելու: Ես խոնարհվում եմ այսքան պատրաստակամ և հայրենասեր լինելու ձեր ձգտումների առաջ: Մեկ անգամ ևս...

Զորակցության աղոթք հնչեցվեց նաև Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում 03.10.2020
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում ևս կատարվեց համազգային զորակցության աղոթք՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանի: Այն կատավեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի: Զորակցության աղոթքի արարողությունից հետո առաջնորդական տեղապահը դիմեց եկեղեցում և նրանից դուրս գտնվող հավատավոր ժողովրդին: « Սիրելի քույրեր և եղբայրներ, մենք՝ ձեզ հետ միասին, աղոթք բարձրացրեցին առ Աստված, մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության համար, սահմանին կանգնած և այս պահին պայքարի ելած վասն հայրենյաց մեր քաջարի զինվորների համար և նաև աղոթք բարձրացրեցինք առ Աստված, որ Տերը իր լույսերի մեջ ընդունի մեր նահատակված զիվորների հոգիները: «Արթուն կացեք և աղոթեք», - ասաց Տերը իր աշակերտներին: Այդ պատգամն այս պահին բոլորիս է ուղղված, որպեսզի ամեն ժամ արթուն լինենք և աղոթք անենք: Աղոթք բարձրացնենք մեր հայրենիքի և մեր զինվորի համար, մեր երկրի սահմանների խաղաղության համար...

Հայտարարություն 02.10.2020
Հարգելի՛հայրենակիցներ, ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝ 1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝ ա․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները...

Ուշադրություն 01.10.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ ռազմական դրության ընթացքում ի հայտ եկող մարզային խնդիրների, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով ձևավորվել է շտաբ, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Շտաբի գործունեությունը համակարգում է ՀՀ ՔՊ և ԱԻ շտաբի պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը: Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացվում է ԼՂՀ-ից Գեղարքունիքի մարզ տեղափոխված անձանց տեղավորման հարցերով: Պատասխանատու՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյան: Հեռախոս՝ 093 63 62 47: Գեղարքունիքի մարզպետարանում ձևավորված մեկ այլ աշխատանքային խումբ զբաղվում է ԼՂՀ-ից տեղափոխվածների կարիքների գնահատման, նրանց կեցության, սննդի և պարագաների ապահովման հարցերով: Պատասխանատու՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյան, հեռախոս 093 31 65 17: Վերը նշված խնդիրները կարգավորելու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաև 911 ծառայություն: