Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ

23.09.2021

Սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ոլորտի պատասխանատու այլ աշխատակիցներ:
Հանդիպման սկզբում մարզպետը ողջունեց բուժհիմնարկների տնօրեններին, շնորհավորեց նրանց ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ  և շնորհակալություն հայտնեց 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում կատարած թիկունքային աշխատանքների, ինչպես նաև Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին համար:
Մարզպետը մարզի բուժհիմնարկների տնօրեններին հորդորեց՝ տեղերում ցուցաբերել ամենայն պատասխանատվություն, համագործակցված աշխատանք իրականացնել մարզպետարանի հետ, որպեսզի ոլորտին վերաբերող բոլոր տեսակի խնդիրները ժամանակին և սահմանված կարգով լուծում ստանան:
Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրեց մարզում համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումների պատկերը:
«2021 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 29 133 քաղաքացի, որն այնքան էլ գոհացուցիչ ցուցանիշ չէ: Մենք պետք է պատվաստումներին ուղղված աշխատանքները կազմակերպենք այնպես, որպեսզի մինչև տարեվերջ մարզի բնակչության կեսից ավելին պատվաստումներ ստանա»,- նշեց Լուսինե Վարդանյանը:
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի համայնքներում Covid-19-ի դեպ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին, մասնավորապես պատվաստումներին, Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ հարկավոր է գործընթացի վերաբերյալ լուրջ և հետևողական աշխատանք իրականացնել՝ դրանք սկսելով նախ բնակչության շրջանում ճիշտ իրազեկում իրականացնելուց:
«Համավարակի տարածումը հնարավոր է կանխել միայն պատվաստումների շնորհիվ: Եվ եթե դուք կարողանաք ձեր աշխատակազմերի միջոցով պատվաստումների վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն տրամադրել բնակչությանը, ես կարծում եմ, որ նրանց շրջանում կմեծանա վստահությունը պատվաստումների հանդեպ, և մենք կունենանք պատվաստվողների թվի կտրուկ աճ: Համոզված եղեք, որ այդ գործընթացի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն տարածելու առաջին աղբյուրը դուք եք և պետք է այն իրականացնեք բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով»,-բուժհիմնարկների տնօրեններին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Համավարակի դեմ պատվաստումների գործընթացը մարզում ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով մարզպետը հանձնարարեց բուժհիմնարկների տնօրեններին՝ հոկտեմբերի 1-ից պատվասումների քանակի վերաբերյալ իրականացնել պլանավորում և յուրաքանչյուր օր մարզպետարանի համապատասխան ստորաբաժանում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բուժհիմնարկների տնօրենների հետ քննարկեց նաև մարզում պատվաստումների նպատակով շրջիկ խմբերի գործունեության ներդրման և որոշ բուժհիմնարկներում պատվաստանյութերի պահպանման նպատակով սառցարանների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, արձանագրելով, որ խնդիրները Գեղարքունիքի մարզպետարանի կողմից բարձրաձայնվել են ՀՀ առողջապահության նախարարությունում և գտնվում է քննարկման փուլում:
Հանդիպման ավարտին բուժհիմնարկների տնօրենները Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկեցին կարգավորման անհրաժեշտություն ունեցող մի շարք աշխատանքային բնույթի թեմաներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53