Նորություններ

Սիրելի երեխանե՛ր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ ապահով մանկություն, խաղաղ երկինք և անհոգ կյանք:Թող ձեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթն անցնի երջանկության լույսի ներքո: Այս տոնը ամենասիրվածն է աշխարհի բոլոր մարդկանց, ազգերի ու ընտանիքների համար, քանի որ երեխաներն են մեր հույսի, նպատակների ու երազանքների բողբոջները, ընտանեկան սիրո եւ երջանկության պտուղները, որոնք պահանջում են ամենօրյա խնամք ու գուրգուրանք, մշտական հոգատարություն։ Եվ ամենքիս պարտքն է՝ ապահովելու մեր երեխաների անհոգ կյանքը, հուսալի ապագան, հոգալու նրանց կրթությունն ու դաստիարակությունը, հաղթահարելու առաջնահերթ կարիքները եւ դժվարությունները: Մեր հայրենիքի ապագան կախված է հենց մեր երեխաների բարեկեցությունից, կրթության ու դաստիրակության լավագույն պայմանների ստեղծումից, մեր ամենօրյա ջանքերից ու նվիրումից։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև մեր փոքրիկների ծնողներին ու հարազատներին: Թող մեր երեխաները երբեք առիթ չունենան ապրելու կորստի..

Հայաստանի վոլեյբոլի երիտասարդական առաջնությունում 01.06.2021
Մայիսի 19-22-ը «Դինամո» մարզահամալիրում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, վաստակավոր մարզիչ Խաչիկ Ասմարյանի անվան վոլեյբոլի երիտասարդական առաջնությունը, որի մասնակցել են 6 տղաների ու 5 աղջիկների թիմեր: Առաջնությանը թույլատրվել է մասնակցել մինչև 21 տարեկան աղջիկների և մինչև 19 տարեկան տղաների թիմերին: Խաղերը անցկացվել են հինգ խաղափուլերով: Առաջնությանը մասնակցել է ՀՀ Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի վոլեյբոլի թիմը: Թիմի մարզիչն է միջազգային կարգի մրցավար Ստյոպա Սարգսյանը: 3:1 հաշվով հաղթելով Հնաբերդի թիմին և 3:0 հաշվով զիջելով Արաբկիրի թիմին, մեր մարզիկներն իրավունք են ստացել մասնակցելու կիսաեզրափակիչ փուլի մրցումներին: Սակայն կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվել են խաղային մարզաձևերի մարզադպրոցի թիմին: 3-4 տեղի համար մրցապայքարում մեր վոլեյբոլիստները 3:1 հաշվով հաղթել են Հայաստանի երիտասարդական հավաքականի թիմին և առաջնությունում գրավել երրորդ մրցանակային տեղը:

Շուրջ մեկ ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանն անձամբ այցելում է Գեղարքունիքի մարզից Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, տեղում վեր հանում նրանց բուժման, հաշմանդամության կարգի տրամադրման եւ այլ կարգի խնդիրներ եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնում Գեարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին։ Ներկայացված առաջարկությունները դառնում են հանձնարարականներ, որոնց կատարման արդյունքում էլ կարգավորվում են վիրավոր զինծառայողների կողմից բարձրացված խնդիրները։ «Մարզպետարանի ուշադրության կենտրոնում են գտնվում վիրավոր կամ հաշմանդամություն ստացած բոլոր զինծառայողների խնդիրները։ Հանդիպումների ընթացքում շատ հարցեր ստացել են իրենց լուծումը, շատ հարցեր էլ կարգավորման փուլում են։ Մարզպետարանի կողմից վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներ կազմակերպվող այցերը կրելու են շարունական բնույթ։ Այդ ընթացքում քայլ առ քայլ վեր կհանենք ու լուծում կտանք նրանց կողմից...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Հայաստանի Հանրապետության տոնի առթիվ 28.05.2021
Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի Առաջին Հանրապետությունը վերածնվեց տառապանքների ու զրկանքների գնով, բայց միաժամանակ կարողացավ դիմակայել ժամանակների փորձությանը, դառնալ համայն հայության երազած ու փայփայած հայրենիքը։ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում մղած հաղթական հերոսամարտերն իրավունք տվեցին հայ ժողովրդին վերագտնելու դարերով կորսված պետականությունը, օտար բռնակալություններից ազատագրվելու ճանապարհը եւ հայրենակերտման բացառիկ հնարավորությունը։ Հետագայում փոխվեցին հասարակարգերն ու կառավարությունները, սակայն 1918 թվականի մայիսի 28-ի պատմական նշանակությունը մնաց անփոփոխ՝ հաստատուն ճանապարհ բացելով մեր հայրենիքի խաղաղ զարգացման, համազգային իղձերի իրականացման համար։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը եղավ այն հիմնաքարը, որի վրա վեր բարձրացան Հայաստանի Երկրորդ եւ Երրորդ Հանրապետություններն ու Արցախի Հանրապետությունը։...

Երևան քաղաքում տեղի ունեցավ «ՀՀ մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող երկօրյա միջոցառում 28.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մայիսի 27-28-ին Երևան քաղաքում՝ Խաչքարերի պուրակում, «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո տեղի ունեցավ «ՀՀ մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառում: Միջոցառման նպատակն էր` ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժը և խթանել դեպի մարզեր այցելությունների աճը` ներկայացնելով մարզերն ավելի գրավիչ և ճամփորդելի ներքին զբոսաշրջիկի համար: Միջոցառման բացման պաշտոնական արարողությունը կատարեցին և ելույթներով հանդես եկան Հայաստանում ԵՄ դեսպան Ն․Գ․ Անդրեա Վիկտորին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը,Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Միջոցառման երկու օրերի ընթացքում, ի թիվս Հայաստանի մարզերի, Գեղարքունիքի մարզը ևս ցուցադրեց իր զբոսաշրջային ներուժը, արկածային հնարավորությունները, դեռևս քիչ բացահայտված այցելավայրերը, մշակութային...

Չկալովկա համայնքի տարածքում վեր խոյացավ Հայաստանում պետական ամենաբարձր դրոշը 28.05.2021
ղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի «Նոյ Լենդ» հյուրանոցային համալիրի տարածքում վեր խոյացավ Հայոց Եռագույնը` Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` 53 մետր բարձրությամբ։ Ինչպես հավաստեց «Նոյ Լենդ» հանգստյան գոտու աշխատակից Արսեն Մելքոնյանը, տեղադրված Եռագույնն առայժմ ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն Սեւանի մակարդակից բարձր է 70 մետրով։ Դրոշն ունի 9 մետր երկարություն եւ 4,5 մետր լայնություն։ Նախաձեռնությունը պատկանում է «Նոյ Լենդ» հանգստյան գոտու սեփականատիրոջը: Դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, պաշտոնական այլ անձինք եւ հյուրեր։ Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Առաջնորդական տեղապահը ոգեկոչեց Հայաստանի Հանրապետության հիմնադիրների, Հայաստանի ազատության...