Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին

04.03.2022

Մարտի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանին, նույն ծրագրի մարզային համակարգող Կարեն Հակոբյանին, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի գյուղատնտեսական ծրագրերի թիմի անդամ Էդգար Սարգսյանին:
Գեղարքունիքի մարզպետը ողջունեց ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչներին` մարզ այցելելու համար եւ կարևորեց ծրագրի շրջանակներում մարզի հանրակրթական դպրոցներում ներդրված «Դպրոցական տաք սնունդ» ծրագրի դերը:
«Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանը և նույն ծրագրի գյուղատնտեսական ծրագրերի թիմի անդամ Էդգար Սարգսյանը խոսեցին ծրագրի ընդլայնմանը վերաբերող նոր գաղափարի մասին, որի արդյունքում, ինչպես նշվեց, նախատեսվում է մարզի դպրոցամերձ հողամաս ունեցող 8 դպրոցներում ներդնել գյուղատնտեսական նշանակության ծրագրեր, որոնք, ըստ հողատարածքների ծավալի և առկա համարժեք ենթակառուցվածքների, միտված կլինեն ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ և հատապտղային այգիների հիմնմանը: Ըստ բանախոսների՝ ծրագրի իրականացման արդյունքում ստացված բերքը կամ դրա իրացումից ստացված հասույթը հնարավոր կլինի ուղղել նաև «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառված սննդի ցանկի ընդլայնմանը, ինչպես նաև դպրոցականներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործընթացին դեռևս տարրական դասարաններից ծանոթացնելուն:
ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչները նշեցին նաև, որ ծրագրի մեկնարկը մարզում կտրվի 2022 թվականի մայիսի 1-ից, իսկ մինչ այդ, համապատասխան հայտարարության հրապարակման արդյունքում անհրաժեշտ կլինի իրականացնել դպրոցների հայտերի հավաքագրում՝ ծրագրում ներառվող դպրոցների ցանկը վերջնական տեսքի բերելու նպատակով:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հավանություն տվեց ներկայացված ծրագրին, հանդես եկավ մի շարք դիտարկումներով և հանձնարարեց մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին՝ ծրագրի նախապատրաստական փուլում ապահովել արդյունավետ համագործակցություն: Մարզպետը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց՝ իր լիազորությունների սահմաններում աջակցել ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրների կարգավորմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38