Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

07.03.2022

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Մինչ նիստի մեկնարկը մարզպետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորեց մարզպետարանի քարտուղարության պետ Վերգինե Ղուկասյանին՝ մաղթելով նրան հետագա հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում։
Քննարկվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների ընթացքը։
Ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացված զեկուցումները վերաբերում էին Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման եւ վերակազմակերպման, մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ծրագրային հայտերի ներկայացման, համավարակի դեմ պատվաստումների իրականացման, խոշորացված համայնքներում աշխատակազմերի ձեւավորման, նոր հաստիքների եւ դրույքաչափերի սահմանման, գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերին։
Անդրադառնալով հանձնարարականների կատարման ընթացքին՝ մարզպետը հորդորեց պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ շարունակել հետեւողական աշխատանքը բոլոր ուղղություններում եւ ապահովել տեսանելի արդյունքներ։
«Տրված հանձնարարականները հրատապ են ու կարեւոր, որոնք անընդհատ պետք է պահվեն մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, դրանք են՝ համավարակի դեմ պատվաստումները, բուժհաստատությունների միավորման գործընթացը, սուբվենցիոն եւ ներդրումային այլ ծրագրերի ընդունման եւ իրականացման ընթացքը, խոշորացված համայնքների կազմավորման գործընթացը, գարնանացանի նախապատրաստումը, ճանապարհների սպասարկումը,կենսական նշանակության այլ խնդիրներ։»,-նշեց Կարեն Սարգսյանը։
Նիստի ավարտին մարզպետը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38