Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 04.05.2025

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 8-ին ժամը 12։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։ Զրույց-քննարկման օրակարգը՝ http://gegharkunik.mtad.am/files/announcements/20426.pdf

Գեղարքունիքի մարզում մեկնարկել և ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել և ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները 03.05.2025

Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է 456 կազմակերպություն, 35 հազար 66 մասնակից, որոնցից 17 հազար 405-ը մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների աշխատակիցներ և բարձր դասարանների աշակերտներ, 926-ը՝ մարզային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներ, մնացածը այլ կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ։ Գործի է դրվել շուրջ 91 միավոր տեխնիկա, 3830 գործիք։ Համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խումբը։ Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցները ամրակցված են և վերահսկում են մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը։ Գեղարքունիքի մարզում ընթացող համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցները։․․․

Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում ավարտվեցին համապետական շաբաթօրյակի աշխատանքները

Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում ավարտվեցին համապետական շաբաթօրյակի աշխատանքները 03.05.2025

Գեղարքունիքի մարզում մեկնարկած Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցեցին մարզային ենթակայության կրթական, առողջապահական, մշակութային հիմնարկները, համայնքապետարանները, բնակավայրերի վարչական կազմերը, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ստորաբաժանումները, ուժային կառույցների աշխատակազմերը, հասարակական կազմակերպությունները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները, տնտեսվարողները, մասնավոր կառույցները: Բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային, հատուկ պահպանվող վայրերում, միջպետական, մարզային, համայնքային և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում իրականացվեցին սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալական խոսքը Համապետական շաբաթօրյակի մասնակցության առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալական խոսքը Համապետական շաբաթօրյակի մասնակցության առթիվ 03.05.2025

Իմ շնորհակայությունն եմ հայտնում մայիսի 3-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցած բոլոր կազմակերպություններին ու անձանց՝ ցուցաբերած պատասխանատվության, կազմակերպված ու արդյունավետ աշխատանքի համար։ Հուսամ, որ այսուհետ էլ մեր քաղաքացիները սրտացավ կլինեն իրենց շրջակա բակի, փողոցի, միջավայրի մաքրությանը, պահպանմանն ու բարեկարգմանը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան

Տեղեկացում

Տեղեկացում 02.05.2025

Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացվում է, որ մայիսի 3-ին հայտարարված Համապետական շաբաթօրյակի աշխատանքները կմեկնարկեն ժամը 10։00-ին և կավարտվեն ժամը 13։00-ին։ Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել շաբաթօրյակի աշխատանքներին՝ յուրաքանչյուրիդ նպաստը բերելով ձեր համայնքի, բնակավայրի, թաղամասի, հիմնարկի և այլ տարածքների մաքրմանը: Շաբաթօրյակի աշխատանքներին պատշաճ կերպով մասնակցելու նպատակով կարող եք նախապես ցուցակագրվել համայնքապետարաններում՝ ձեռնոցներ, գործիքներ, անհրաժեշտ այլ պարագաներ և ցուցումներ ստանալու համար։

Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսին ծնվել է 73 երեխա

Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսին ծնվել է 73 երեխա 02.05.2025

2025 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 73 երեխա, որից 38-ը՝ տղա, 35-ը՝ աղջիկ: 73 երեխաներից 11-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 27-ը՝ Մարտունու ծննդատանը, 25-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 9-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-18 18:56:10