Նորություններ

Վարժանքների անցկացում 24.06.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ուսումնական տագնապ անցկացնելու նպատակով հունիս 25-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն Լիճք և Ներքին Գետաշեն համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Նշված համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

Ծովազարդ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն Զորավար Անդրանիկ փողոցում 24.06.2021
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատում կկատարվի 1128 գծամետր երկարությամբ եւ 5076 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 89 միլիոն 417 հազար դրամ, որի 40 տոկոսը կամ 35 միլիոն 766 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը կամ 53 միլիոն 650 հազար դրամը՝ Ծովազարդի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում 4800 մետր ընդհանուր երկարություն ունեցող կենտրոնական փողոցում բարեկարգված հատվածը կհասնի 2898 մետրի, քանի որ նախորդ երկու փուլերում նույն սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել էր նույն ճանապարհի 1770 գծամետր հատվածը։ Ծովազարդի կենտրոնական փողոցի անբարեկարգ հատվածը կհիմնանորոգվի ծրագրային հետագա փուլերով։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Վաղաշենում կբարելավվի աղբահանության վիճակը 23.06.2021
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում ՀՀ կառավարություն կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք կբերվի փոքր տարողության 4 քարշակ ունեցող բեռնատար ինքնաթափ, ինչի շնորհիվ կբարելավվի աղբահանության վիճակը։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիոն 300 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 765 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 5 միլիոն 535 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին մի խումբ բուժաշխատողներ 22.06.2021
Բուժաշխատողի օրվա առթիվ և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գավառի բժշկական կենտրոնի բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Լարիսա Գրիգորյանին և ընդունարանի բուժքույր Տիգրանուհի Սահակյանին, Գավառի պոլիկլինիկայի բուժքույր Վարսենիկ Սաֆարյանին և լաբորանտ Շուշանիկ Գրիգորյանին, Սարուխանի բուժամբուլատորիայի բուժքույր Վարդուհի Գրիգորյանին և ընտանեկան բուժքույր Աննա Խնկոյանին, Սևանի բժշկական կենտրոնի բուժքույր Վարսիկ Սարգսյանին, Ներքին Գետաշենի բուժամբուլատորիայի ընտանեկան բուժքույր Սեդա Սմբատյանին, Ձորագյուղի բուժամբուլատորիայի ընտանեկան բուժքույր Սոնիկ Սահակյանին, Լճավանի ԲՄԿ-ի բուժքույր Պայծառ Գրիգորյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի բուժքույր Լուսինե Շահազարյանին, լաբորանտ Հերմինե Ավալյանին, բուժքույրեր Վարուշ Ստեփանյանին և Ալինա Խեչոյանին, Ջաղացաձորի ԲՄԿ-ի բուժքույր Ոսկին Հովհաննիսյանին, Կութի ԲՄԿ-ի բուժքույր Անժելա Վարդանյանին, Վարդենիսի․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ 21.06.2021
Հարգելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Այս օրը շատ լավ առիթ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ արժևորենք այն դժվարին ու պատասխանատու աշխատանքը, որ իրականացնում եք դուք ձեր հոգատար ու ծանրաբեռնված աշխատանքով։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ ձեր ամենօրյա քրտնաջան ու հայրենանվեր ծառայության համար։ Անգնահատելի է ձեր կողմից կատարած հերոսական աշխատանքը, որն հատկապես իրականացրել եք համավարակի դեմ պայքարի եւ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, լինի դա մարտի դաշտում, թե հիվանդանոցում։ Առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, ովքեր գիշեր- ցերեկ շարունակում են հոգ տանել մեր վիրավոր կամ հաշմանդամ զինվորների, համավարակից տուժած քաղաքացիների առողջության վերականգնման ու պահպանման համար։ Հանրության մեջ ունեցած ձեր հարգանքն ու պատիվը բխում է նրանից, որ դուք ձեր հոգատարությամբ, ձեր մասնագիտական որակներով ու գիտելիքների հարուստ պաշարով կարողանում եք յուրաքանչյուր օր տասնյակ կյանքեր փրկել, միշտ լինել․․․

«Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից» 18.06.2021
Նորատուսի 21 փողոցներում եւ նրբանցքներում կկառուցվի լուսավորության ցանց Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի 21 փողոցներում եւ նրբանցքներում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 876 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 269 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 606 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Նախատեսված է տեղադրել 120 լուսատու՝ 4,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ։ Լուսավորության ցանցն աշխատելու է ԼԵԴ համակարգով։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։