Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ հրաձգության մարզային մրցաշարը

04.04.2022

2022 թվականի մարտի 31-ին Գավառի Ավ. Իսահակյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հրաձգության մրցաշարի մարզային փուլը: Այն անցկացվում էր ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող Սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրի շրջանակում: Մարզում հրաձգության մրցաշարն անցկացվեց երկու փուլով` համայնքային և մարզային: Համայնքային փուլն անցկացվեց մարտի 17-18-ին` տարածքների ավագ զինղեկների կողմից: Համայնքային փուլում հաղթած թիմերը մասնակցեցին մարզային փուլին: Հրաձգության մրցումներին մասնակցած դպրոցների թիմերի կազմում ընդգրկված էին 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվեցին օդամղիչ հրացանով ` մինչև թիրախ 10 մետր հեռավորությամբ: Յուաքանչյուր մասնակից իրավունք ուներ 8 կրակոցի, որից լավագույն 5-ը հաշվարկային էր: Թիմի հավաքած միավորը որոշվում էր թիմի յուրաքանչյուր անդամի հավաքած միավորների հանրահաշվական հանրագումարուվ: Հետաքրքիր և լարված մրցապայքարում հաղթող ճանաչվեց Մարտունու ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղում էր Գավառի ավագ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը: Տղաների մրցապայքարում առաջինն էր Գավառի ավագ դպրոցի աշակերտ Սուրեն Շանոյանը` 45 միավորով, երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին Մարտունու ավագ դպոցի աշակերտներ Արամ Թաթոյանը և Գավառի ավագ դպրոցի աշակերտ Արամ Նիկողոսյանը` 42 միավորով: Աղջիկների մրցապայքարում առաջին հորիզոնականում էր Մարտունու ավագ դպոցի աշակերտուհի Նաիրա Խաչատրյանը` 44 միավորով, երկրորդում` Այգուտ գյուղի աշակերտուհի Սուսաննա Հակոբյանը` 41 միավորով, իսկ երրորդում` Գավառի ավագ դպրոցի աշակերտուհի Ելենա Հովհաննիսյանը:
Ապրիլի 19-ին կայանալիք հրաձգության մրցաշարի եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզը կներկայացնի Մարտունու ավագ դպրոցի թիմը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 19:02:41