Նորություններ
Ոռոգման համակարգերի արդիականացման, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների ճանապարհին
04.04.2022
Գավառ խոշորացված համայնքի Գեղարքունիք բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, կվերսկսվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։
Ծրագրի պայմանագրային արժեքը 32 միլիոն 853 հազար դրամ է, որից 22 միլիոն 997 հազար դրամը կազմել է ՀՀ կառավարության, 9 միլիոն 855 հազար 900 դրամը՝ Գեղարքունիքի համայնքապետարանի ներդրումը։
Մարտի 22-ի դրությամբ այստեղ աշխատանքներն ավարտված են շուրջ 70 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի ներհամայնքային ոռոգման ցանցը տարբեր թաղամասերում կհիմնանորոգվի կամ կվերակառուցվի շուրջ 2 կիլոմետր երկարությամբ, ինչի շնորհիվ տնտեսություններին ոռոգման ջուրը կմատակարարվի առանց կորուստների։
Շինարարական աշխատանքները կվերսկսվեն եղանակների տաքանալուն պես։


