Նորություններ

Լռության րոպե 27.09.2021
Գեղարքունիքի մարզպետարանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, հայտարարվեց մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների:

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ սանձազերծած 44-օրյա պատերազմի առիթով սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերում հարգանքի եւ հիշատակի տուրք մատուցվեց հերոս հայորդիների հիշատակին։ Ծաղկեդրման եւ մոմովառության արարողություններ տեղի ունեցան թեմական եկեղեցիներում, հայրենյաց պաշտպանների հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ։ Բազմամարդ այցելություններ կատարվեցին հերոսների շիրիմներին։ Սեպտեմբերի 27-ին Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարը՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ թեմի հոգեւոր դասի։ Խաչքարի բացման եւ օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ...

Սեպտեմբերի 25-ին Լիճք համայնքում բացվեց համայնքից Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսներ Արտյոմ Վաղինակի Ավետիսյանի, Սարգիս Հովիկի Սրքոյանի, Վելգեմ Արագոնի Գեղամյանի եւ Սաշա Աշոտի Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Այն կառուցվել էր հերոս զինծառայողների ծնողների անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսական ներդրումների հաշվին: Հուշարձանը տեղադրվել է համայնքի մուտքի մոտ, Հայրենական Մեծ պատերազմի եւ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանների կողքին՝ Վաչագան Հարությունյանի քանդակագործությամբ: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը,Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, համայնքի մանկավարժներ, դպրոցականներ, Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ և հարազատներ: Արարողության մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ...

Վարժանքների անցկացում 24.09.2021
Ս/թ սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ, քննարկումներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում։ Նշված համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ 23.09.2021
Սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ոլորտի պատասխանատու այլ աշխատակիցներ: Հանդիպման սկզբում մարզպետը ողջունեց բուժհիմնարկների տնօրեններին, շնորհավորեց նրանց ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ և շնորհակալություն հայտնեց 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում կատարած թիկունքային աշխատանքների, ինչպես նաև Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին համար: Մարզպետը մարզի բուժհիմնարկների տնօրեններին հորդորեց՝ տեղերում ցուցաբերել ամենայն պատասխանատվություն, համագործակցված աշխատանք իրականացնել մարզպետարանի հետ, որպեսզի ոլորտին վերաբերող բոլոր տեսակի խնդիրները ժամանակին և սահմանված կարգով լուծում ստանան: Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրեց մարզում համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումների պատկերը:

Վարդենիս համայնքում հանդիսավոր պայմաններում նշվեց ՀՀ Անկախության 30 ամյակը 22.09.2021
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ Վարդենիս քաղաքում կազմակերպվեց միջոցառում, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, զինվորականներ, հյուրեր, վարդենիսցիներ: Տոնական միրոցառման մեկնարկը տրվեց Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որտեղ Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ տեր Գևորգ քահանա Բարսեղյանի ձեռամբ մատուցվեց պահպանիչ աղոթքի արարողություն: Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և միջոցառման մասնակիցները Մոնթե Մելքոնյանի անվան այգում ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին: Անկախության օրվան նվիրված միջոցառումը շարունակվեց Վարդենիսի մշակույթի պալատի բակում, որտեղ հնչեցին մեծարման, շնորհավորանքի և ոգեկոչման խոսքեր` ուղղված հայրենյաց պաշտպաններին և նրանց փառավոր հիշատակին։ Ելույթ ունեցողները հույս հայտնեցին, որ հայ ազգը միշտ էլ կանգնած է եղել խաղաղ ու հզոր պետականություն կերտելու ճանապարհին և մշտապես պայքարել է` այն ամուր պահելու համար: «Հարյուրամյակների հեռվից իրականություն դարձավ հայ ժողովրդի նվիրական երազանքը, և մենք ունեցանք Անկախ Հայաստանի Հանրապետություն, որի 30 ամյակն այսօր մենք նշում ենք ազգովի: Այն կյանքի կոչվեց հայ ժողովրդի հայրենասիրության, միասնականության և համախմբվածության շնորհիվ: