Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում 12.01.2022
2022թվական ի հունվարի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելեց Ճամբարակի տարածաշրջան՝ ծանոթանալու Մ14- Դրախտիկ (3,4կմ), Մ14- Ջիլ (1,0կմ), Հ30- Աղբերք (1,4կմ), Հ30- Կալավան (7,0կմ) և Հ30- Անտառամեջ (4,5կմ) մարզային նշանակության սպասարկվող ավտոճանապարհների վիճակին: Այցի ընթացքում մարզպետը եղավ նաև Ջիլ գյուղում կառուցվող դպրոցի շինհրապարակում և տեղում ծանոթացավ տարվող աշխատանքներին:

2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կառավարության կողմից համայնքների զարգացմանը նպաստող այս գործիքի կիրառումն ու ընդգծել, որ այն իրական ու շոշափելի արդյունքներ է գրանցում։

Տեղեկացում 10.01.2022
Սույն թվականի հունվարի 11-ին ժամը 14:00-ին տեղի կունենա Գավառ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Թող իրականանան մանուկների բոլոր հրաշալի երազներն ու երազանքները 10.01.2022
Գեղարքունիքի մարզպետարանին ուղղված Ամանորյա շնորհավորանքների մեջ էր նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» Teach for All միջազգային կրթական կազմակերպության Հայաստանյան ծրագրի բացիկը, որի նպատակն է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարող է ստանալ գերազանց կրթություն: Բացիկին կցված էր Ծովազարդի փոքրիկ բնակչուհի 9-ամյա Մարինա Սահակյանի նամակը՝ Ձմեռ պապին, որում Մարինան խնդրել էր նկարչական պարագաներ: Հունվարի 10-ին մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպեց և իրականություն դարձրեց փոքրիկի խնդրանքը: Թող իրականանան մանուկների բոլոր հրաշալի երազներն ու երազանքները, նշել է Գեղարքունիքի մարզպետը:

Դասընթացի մեկնարկին ծանոթանալու նպատակով հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի ուղեկցությամբ այցելեց Գավառի թիվ 1 հիմնական, Կարմիրգյուղի թիվ 1, Նորատուսի թիվ 1 և 2 միջնակարգ դպրոցներ: Մարզպետը դիտարկեց դպրոցների դասասենյակներում դասընթացի նորմալ կազմակերպման նպատակով բավարար ջերմաստիճանի ապահովման և աշակերտների հաճախելիության հետ կապված հարցերը: Տնօրենների ուղեկցությամբ Կարեն Սարգսյանը շրջեց դպրոցներում, ծանոթացավ շենքային պայմաններին և հնարավորություններին, ինչպես նաև դասընթացի կազմակերպման հետ կապված մի շարք հարցերի, որոնք մասնավորապես առնչվում էին դպրոցական գույքի և լաբորատոր սարքավորումների առկայությանը, ուսուցիչների օգնականների, դպրոցներում բուժկետերի և բուժաշխատողների գործունեությանը:...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց 100-ամյա Սարիբեկ Արշակյանին 08.01.2022
շնորհավորեց աստղաձորցի Սարիբեկ Արշակյանին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ: Մարզպետին ուղեկցում էր Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը: Սարիբեկ Արշակյանը տոնական բարձր տրամադրությամբ դիմավորեց հյուրերին։ Մեծ Հայրենականի դաժան ճանապարհով անցած վետերանը խոսեց պատերազմից մինչև վիրավորում իր անցած ճանապարհի մասին, ցուցադրեց ստացած և մինչ օրս խնամքով պահպանած խրախուսանքներն ու մեդալները: Մեծ Հայրենականի առաջին կարգի հաշմանդամության կարգ ունեցող Սարիբեկ պապը մարզպետին հպարտությամբ ներկայացրեց վերջին տարիներին հրատարակված «Մեծ Հայրենականի դեմքեր» գիրքը, որի մեջ առանձին էջով ներկայացված էր նաև տեղեկատվություն իր մասին: Պատերազմի ավարտից հետո, ինչպես զրույցի ընթացքում նշեց Սարիբեկ Արշակյանը, նա աշխատանքի է անցել հայրենի ծննդավայրում, մեծ ներդրում և աշխատանքային ավանդ ունենալով գյուղատնտեսության բնագավառում: 100- ամյա հոբելյարն ամենուրեք գրանցել է աշխատանքային հաջողություններ։ ...