Նորություններ

Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինին, ով մարզպետին ներկայացրեց ընկերության կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում զարգացման երկրորդ սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման ավարտի մասին։ Անատոլի Գոգոտինի տեղեկացմամբ` Վարդենիս համայնքին առաջին սուբվենցիոն ծրագրի իրականացման նպատակով ընկերությունը տրամադրել է 50 միլիոն դրամի օգնություն, որի շրջանակներում 2020-21 թվականների ընթացքում համայնքում վերակառուցվել և բարեկարգվել են մի քանի փողոցներ, ինչպես նաև՝ Վարդենիս քաղաքի կենտրոնական այգին։ Ինչպես նշվեց՝ 79 միլիոն դրամ արժողությամբ նախագծային աշխատանքների շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության համաֆինանսավորման գումարը ծրագրի երկրորդ փուլում կազմել է 50 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում լուծվել են ընկերության ներկայության տարածաշրջանի սոցիալական ոլորտի մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ Գեղամասար համայնքի մի շարք գյուղերի․․․

Ապրիլի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտ-Գրենոբլ պատվիրակության ներկայացուցիչներին։ Հանդիպումը կայացավ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ-Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։ Կողմերի միջև կայացած աշխատաժողովը նպատակ ուներ ներկայացնել Իզերի դեպարտամենտի կողմից իրականացվող IRAPA հարթակի ծրագրերը, անդրադառնալ դեպարտամենտի կողմից մարզում իրականացվող ընթացիկ ծրագրերին և քննարկել երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հեռանկարները։ Ֆրանսիայից ժամանած պատվիրակության կազմում էին համագործակցության համաձայնագրով սահմանված կրթական, առողջապահական, զբոսաշրջության, մշակույթի, այլընտրանքային էներգետիկայի ոլորտների պատասխանատու աշխատակիցներ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր ողջույնը հղեց Իզերի դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Կուրտոյին, երախտագիտություն հայտնեց նրան և Ֆրանսիայի կառավարությանը՝...

գյուղատնտեսական ծրագրերից օգտվել ցանկացողների թիվը 14-ն է, որից 4 շահառու դիմել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, 2 շահառու՝ ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների, 3 շահառու՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», 2 շահառու՝ ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության և 1-ական շահառուներ՝ 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության, անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրերից օգտվելու նպատակով։

Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում նաև հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Նավոյանը։ Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները: Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ողջունեց հանձնաժողովի անդամներին, հերթական հանդիպումը կազմակերպելու համար, հույս հայտնելով, որ նման հանդիպումները հարկավոր է ավելի հաճախակի դարձնել, դրանով նպաստելով մարզում համավարակի դեմ պատվաստումների մարզային ցուցանիշի բարձրացմանը։ Հանձնաժողովի անդամները մանրամասն քննարկեցին համավարակի դեմ պատվաստումների ուղղությամբ մարզի համայնքներում, բնակավայրերում ․․․

Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի ՄԱԶԾ-ի «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանին և ՄԱԿ-ի ՄԱԶԾ «Սոցիալ-տնտեսական» ծրագրի ղեկավար Աննա Գյուրջյանին։ ՄԱԶԾ ներկայացուցիչները խոսեցին իրենց համակարգման ոլորտներով մարզի սահմանամերձ համայնքներում և բնակավայրերում ներդրվող և արդեն իրականացվող տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի մասին։ Անդրադառնալով «Սոցիալ-տնտեսական» զարգացման ծրագրի բաղադրիչներին՝ Աննա Գյուրջյանը ներկայացրեց տեղահանվածներին և հյուրընկալողներին աջակցություն ցուցաբերելու բաղադրիչը, որը ենթադրում է նաև բազմաշունչ ընտանիքներին շարժական տնակներով ապահովելու գործընթացը։ Խոսվեց նաև սահմանամերձ համայնքներում և բնակավայրերում ծրագրի մաս հանդիսացող լուսավորության ցանցի անցկացման, գործազուրկներին և դասընթացավարներին եռամսյա վճարովի դասընթացների մասնակցության,․․․

Տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է 25.04.2022
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղի գազաֆիկացման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, այժմ գտնվում են ընթացքի մեջ։ Ծրագրի պայմանագրային արժեքը 92 միլիոն 973 հազար դրամ է, որից 58 միլիոն 851 հազար 946 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 34 միլիոն 121 հազար 113 դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանի ներդրումը։ Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են շուրջ 95 տոկոսով։ Եթե մինչև ծրագրի մեկնարկը Սոթքում բնական գազից օգտվում էին 5 տնտեսություն, ապա ծրագրի ավարտի արդյունքում այստեղ բաժանորդների թիվը կավելանա ևս 200-ով։