Նորություններ

Վարդենիկ գյուղում ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն 5 ծրագիր 31.10.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն 5 ծրագիր, որոնց դիտարկման նպատակով այցելել եմ համապատասխան շինհրապարակներ։ 2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 11-րդ փողոցը, գազաֆիկացվում են 4-րդ, 38-րդ, 39-րդ եւ 40-րդ թաղամասերը, կառուցվում է ոռոգման ջրատարի արտաքին ցանց եւ կապիտալ նորոգման է ենթարկվում Բանավան թաղամասի մանկապարտեզի շենքը։ Իսկ 2021 թվականին հաստատված եւ 2022 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տուֆ քարով սալարկվում են ներհամայնքային փողոցները։ Բանավան թաղամասի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 209 միլիոն 280 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբեր ամսին եւ կավարտվեն 2023 թվականի ընթացքում։

2022 թվականի հոկտեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 5 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 5 պացիենտ, որից 1-ը ստանում են հիվանդանոցային բուժում: Բուժման արդյունքում գրանցվել է 521 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 22 թեստավորում: Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 526 Covid-19-ի դրական դեպք:
Հոկտեմբերի 31-ին Վարդենիսի համայնքապետարանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպեց ԵՄառաքելության դիտորդական մեկ թիմին, որը ղեկավարում էր առաքելության ղեկավարի տեղակալ Էսբեն Ռիս Պետերսոնը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, զինվորականներ։ Եվրամիության դիտորդների՝ Գեղարքունիքի մարզում գործունեություն իրականացնող թիմի նպատակն է պարեկություն իրականացնել հայ - ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզով անցնող հատվածում։ Առաքելությունը կհետևի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Արծվանիստ բնակավայրում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 28.10.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 16-րդ փողոցը, ոռոգման համակարգ է կառուցվում «Կասագոր» կոչվող տարածքում։ Շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել եմ Արծվանիստի համապատասխան շինհրապարակներ։ Ինչպես ներկայացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը՝ Արծվանիստի 16-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 36 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ ․․․
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ դիտարկեցի ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերով Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ եւ Զոլաքար գյուղերում կատարվող աշխատանքների ընթացքը։ Արծվանիստում դիտարկեցի 16-րդ փողոցի ասֆալտապատման, Ծովինարում՝ մանկապարտեզի խաղահրապարակի եւ սեպտիկ հորի, լուսավորության ցանցի, ոռոգման համակարգերի կառուցման, մշակույթի տան հիմնանորոգման, ներհամայնքային փողոցների ասֆալտապապտման, Վարդենիկում՝ մի շարք փողոցների գազաֆիկացման, 11-րդ փողոցի ասֆալտապատման, մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման, ներհամայնքային փողոցների սալարկման, Զոլաքարում՝ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման եւ մանկապարտեզի նորակառույց շենքի ավարտական փուլի աշխատանքները։...