Նորություններ
2023 թվականի ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ընդունեց Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեին: Կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության 2023-2027 թթ.-ի պայմանագրի կետերը՝ վերահստատելով, որ ցանկանում են երկխոսության և փորձի փոխանակման հիման վրա սերտորեն համագործակցել՝ սոցիալական, տնտեսական և մշակութային կայուն զարգացմանը նպաստելու համար: Սույն պայմանագրում ամրագրված համագործակցության առանցքները վերաբերում են Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ինստիտուցոնալ փորձի փոխանակմանը, Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտի որակական բարելավմանը և բուժօգնության հասանելիությանը, Գեղարքունիքի մարզում տուրիզմի կայուն զարգացման գործոնի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆրանսերենի ուսուցմանը և ֆրանսախոսության զարգացմանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի համայնքներոմ մշակութային միջոցառումների իրականացմանը։․․․

ՀՀ կառավարությունը 409 140,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 21.04.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել 409 140,8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում 2021, 2022 և 2023 թվականներին իրականացված երկու սուբվենցիոն ծրագրերի համար։ 135 431,8 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման համար։ 273 709,0 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Սևան քաղաքի և Գագարին բնակավայրի շենքերի բակային տարածքների 35000քմ ընդհանուր մակերեսով ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Աշխատանքներն իրականացվել են Գայի 4, 6, 8, Կոմիտասի 4, Երիտասարդական 6, Բաղրամյան 1, 2, 3,Կարմիր Բանակի 35, 46,48, Շահումյան 6, 33, Ելենովկա 10, Ռուսական 4,6, Շիրազի 20, Նաիրյան 3, 4, 129, 131, 139, 141, 143, 147, 153, 168, 170, 175, 176, 178, 179, 180, 181, 187, Գրիբոյեդովի 2, 8, Սևանեցի 2, 24, Սյունաց 13, 15, Սայաթ Նովա 2, 4, 5, 6, 8, 10, 11, 15, 17, 19, 22, 24, 26, Շինարարների 3, 5, Գործարանային 1, 6,․․․
2023 թվականի ապրիլի 14-21-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 2 նոր դեպք ։ Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 2 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 647 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 83 թեստավորում: 2022թ․ օգոստոսի 1-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 650 Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք):

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 19.04.2023
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց է կառուցվել կենտրոնական փողոցում եւ Պանթեոնում, արդիականացվել է գործող նախկին լուսավորության ցանցը: Լուսավորության ցանցի կառուցման եւ գործող նախկին ցանցի արդիականացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 22 միլիոն 624 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից եւ ավարտվել 2023 թվականի մարտ ամսին։ Ծրագրի իրականացման արդյունքում տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 132 լուսատու։ Նորատուսի լուսավորության ցանցն արդեն հանձնվել է շահագործման։․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ 19.04.2023
Հարգելի հայրենակիցներ 1992 թվականի ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգը, դրա սկզբունքները, հարկային պետական մարմին - հարկ վճարող հարաբերությունները: Իսկ 2021 թվականին որոշում է ընդունվել՝ ապրիլի 19-ը որպես Հարկ վճարողի օր սահմանելու մասին: Դժվար է պատկերացնել պետության գործունեությունը առանց հարկային քաղաքականության հայեցակարգի ներդրման և իրականացման, առանց հարկատուների քաղաքացիական պարտքի հստակ ու անթերի գիտակցման և կատարման։ Հայաստանի Հանրապետությունում 1992 թվականից ի վեր զարգացել և կատարելագործվել է ինչպես հարկային օրենսդրությունը, այնպես էլ՝ հարկային համակարգը և հարկային մարմին-հարկատու փոխհարաբերությունները, որոնք և նպատակաուղղվել են մեր երկրի կենսագործունեության ապահովմանը և․․․

Գանձակի թիվ 2 դպրոցում ինտենսիվ պտղատու այգի է հիմնվում 19.04.2023
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում, 2 հազար քառակուսի մետր մակերեսի վրա, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, հիմնվում է ինտնեսիվ այգի՝ հակակարկտային ցանցերի, ոռոգման համակարգի տեղադրմամբ և 600 պտղատու ծառերի տնկմամբ։ Ինտենսիվ այգու հիմնմանը նվիրված միջոցառմանը և ծառատունկին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի անդամներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները՝ գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի ղեկավարությամբ: Միջոցառմանը մասնակցում էին նաև դպրոցի ողջ անձնակազմը և աշակերտները: Գանձակի թիվ 2 դպրոցում հիմնվող ինտենսիվ այգում տնկվելու են խնձորի, տանձի, սև սալորի և անփուշ մոշի ծառեր: Առաջին բերքը նախատեսվում է այս աշնանը: Բերքի մի մասը կօգտագործվի > ծրագրով, իսկ մյուս մասը հնարավոր կլինի վաճառել՝ դպրոցի այլ կարիքները բավարարելու նպատակով:․․․


