Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ

28.05.2023

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:
Այս օրը մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր իրադարձություն է, փառահեղ էջերից մեկը, որով հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում՝ հիմք դնելով ինքնիշխան քաղաքացու գիտակցության ձևավորմանը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովրդի ցուցաբերած անօրինակ սխրանքների և աննկուն կամքի շնորհիվ հնարավոր դարձավ իրագործել մեր դարավոր երազանքը՝ հայրենի հողի վրա կրկին վերականգնել մեր պետականությունը: Չնայած Հայաստանի առաջին հանրապետությանը վիճակված չէր երկար գոյատևել, այն կարողացավ ամրապնդել մեր ժողովրդի ազատատենչ ոգին, որը հետագա տասնամյակներում ոչ միայն չընկճվեց, այլև նախորդ դարի 80-ականներին նոր ուժով դրսևորվեց՝ իսկ 1991-ին կարևոր գործոնը հանդիսացավ նորանկախ Հայաստանի հռչակման:
Մեր նոր սերունդը սեպտեմբերյան քառասունչորսօրյա պատերազմում կրկին ապացուցեց, որ արժանի հետնորդն են հայ հերոսների: Հայրենիքի նվիրյալ զավակները՝ 2020-ի սեպտեմբերին կյանքի գնով կասեցրին թշնամու լայնածավալ հարձակումը՝ արժանի հակահարված տալով նրան: Հավերժ փառք հայրենիքի համար նահատակված մեր հորսների հիշատակին: Խաղաղ և անվտանգ ծառայություն՝ մեր զինվորներին:
Շնորհավորում եմ բոլորիս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59