Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 13.04.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի ներքին եւ գազատարի վերգետնյա ցանց։ Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 119 միլիոն 760 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում, մի քանի փողոցներում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց՝ 8200 գծամետր երկարությամբ։ Ծրագիրն ավարտվել է 2022 թվականի դեկտեմբերին։ 2023 թվականի ծրագրով նախատեսված է հաշվիչների տեղադրում եւ տնային միացումներ, որից հետո մշտական խմելու ջրով կապահովվեն Զոլաքարի 270 տնտեսություններ։ Զոլաքարի գազատարի վերգետնյա ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը...

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերը կրկին մեկնարկում են

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերը կրկին մեկնարկում են 11.04.2023

+1000 փեթակ Հայաստանի համայնքներին․ «HONEY-MONEY» նախագիծն այս անգամ Գեղարքունիքի մարզի՝ Սոթք, Կութ, Ազատ և Նորաբակ բնակավայրերում մեկնարկում է «HONEY-MONEY» նախագիծը, որին կարող են մասնակցել վերընշված բնակավայրերի 18-50 տարեկան կանայք։ Նախագծի շրջանակներում կիրականացվի երկօրյա վերապատրաստման դասընթացներ, որի ավարտից հետո մասնակիցները կհանձնեն քննություն, և առավել բարձր միավոր հավաքած մասնակիցները կընտրվեն հաջորդ փուլ, որտեղ կիրականացվի կարիքների գնահատում, և համապատասխանելուց հետո սահմանված ժամանակացույցով կտրամադրվեն ժամանակակից դադան տեսակի պոլիուրեթանային փեթակներ։ Ծրագրին կարող են մասնակցել նաև 18-50 տարեկան Honey-Money նախագծի նախկին շահառու կանայք։ Մեղվափեթակները կտրամադրվեն հավասարապես, յուրաքանչյուրին՝ 2 մեղվափեթակ։․․․

Դասընթացի մասնակցության հրավեր

Դասընթացի մասնակցության հրավեր 11.04.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացնում է «Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպում` ՀՀ մարզերում արկածային զբոսաշրջություն իրականացնողների համար» ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Ծրագիրը պարունակում է տեսական և գործնական դասընթացներ, իսկ մասնակցությունն անվճար է: Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր ոլորտային գործունեություն են ծավալում կամ ցանկանում են ոլորտ մուտք գործել: Դասընթացի թեմաները ներառում են. ● արկածային զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները, ● ոլորտի միջազգային և հայաստանյան փորձառությունը, ● արկածային զբոսաշրջության տեսարժան վայրեր, ● երթուղիների և փաթեթների կազմում, ● խմբերի կառավարում: Մասնակիցները հնարավորություն կունենան. ● ձեռք բերելու ոլորտային գիտելիքներ և հմտություններ, ● ամրապնդելու գիտելիքները՝ պրակտիկ այցելությունների և աշխատանքների միջոցով, ● ստեղծելու նոր ծանոթություններ և կապեր, ● կիսելու իրենց փորձառությունը, ● կառուցելու ․․․

Հայրավանք և Բերդկունք գյուղերում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի մրցույթը ավարտվել է

Հայրավանք և Բերդկունք գյուղերում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի մրցույթը ավարտվել է 10.04.2023

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հայրավանք և Բերդկունք գյուղերում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի մրցույթը ավարտվել է, իսկ մնացած ծրագրերը դեռևս գտնվում են մրցութային փուլում: Ավարտվել է Գավառ համայնքի վարչական տարածքում ճանապարհային նշաններով կահավորելու և գծանշելու ենթակա համայնքային ավտոճանապարհների հատվածների գույքագրման գործընթացը: Մարզում ուժեղ քամիների հետևանքով վնասված Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքների 80 %-ը ավարտվել Է: Ապրիլի 10-ին ՀՀ կառավարության կողմից ֆինանսական աջակցություն կստանան Ճամբարակի, իսկ մինչև շաբաթվա վերջ՝ Գավառի և Վարդենիսի այն շահառուները, որոնց ցանքատարածությունները մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների կողմից ենթարկվել են մոնիտորինգի։...

«Հայաստան աշխարհի վրա թող սփռվի Հարության հրաշափառ լույսը» Կարեն Սարգսյան

«Հայաստան աշխարհի վրա թող սփռվի Հարության հրաշափառ լույսը» Կարեն Սարգսյան 08.04.2023

Ապրիլի 8-ին Գեղարքունյաց թեմի Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, մասնակցեցի մատուցված Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագին, որով և սկսվեց զատկական տոնակատարությունը: Սիրելի՛ հայրենակիցներ Հայ Առաքելական եկեղեցին, համայն հայությունը նշում է Սուրբ Զատկի կամ Սուրբ Հարության տոնը, որը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ և ամենասիրված տոներից մեկն է։ Սկզբնավորվելով հազարամյակների խորքից` այն հայ ժողովրդին համախմբել է հայրենի հավատի, ազգասիրական, մարդասիրական ու բնապաշտական գաղափարների շուրջ, դարձել հայ կյանքի, պատմության ու մշակույթի անբաժան մասը։...

«Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը». Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան

«Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը». Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 07.04.2023

Սիրելի՛ մայրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, ուստի միայն մեր երկրում նշվող այս տոնը մեր մայրերին ու կանանց մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերն ուղղելու ևս մեկ հրաշալի առիթ է: Հայերիս համար դարեր ի վեր կնոջ ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, որի հանդեպ խոնարհումը վերածվել է պաշտամունքի: Ու բնավ զարմանալի չէ, որ մայրության տոնը մենք նշում ենք Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման օրը: Հազարամյակների մեր պատմության բոլոր վճռորոշ պահերին հայ կինն ապացուցել է, որ իր փխրուն ուսերին կարող է տանել բոլոր դժվարություններն ու ամենածանր պահերին սատար կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն: Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան: Փորձության պահին մենք աներեր ենք և անպարտ` շնորհիվ մեր պաշտելի մայրերի․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-07 16:15:59