Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Խաղողօրհնեքի տոնին նվիրված պատարագին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Խաղողօրհնեքի տոնին նվիրված պատարագին 13.08.2023

Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին տոնի առթիվ մատուցված պատարագին և Խաղողօրհնեքի կարգին։ Պատարագը մատուցվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանի ձեռամբ և Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի աջակցությամբ։ Պատարագի ավարտից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանի հանդիսապետությամբ կատարվեց նաև Խաղողօրհնեքի կարգ, որից հետո օրհնված խաղողի ողկույզները բաժանվեց հավատավոր ժողովրդին: Աստվածածնի վերափոխման տոնը, կամ ժողովրդին առավել հայտնի Խաղողօրհնեքի տոնը, Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:...

Գավառն «Առաջին ստուդիա» է լսում

Գավառն «Առաջին ստուդիա» է լսում 12.08.2023

Ֆեստիվառի համերգի երկրորդ հատվածում «Առաջին ստուդիայի» սիրված երգերը կատարեցին Սոնա Ռուբենյանը, Էրիկ Կարապետյանը և Բրունետը: Երեկոն եզրափակվեց Արամ MP3-ի հիթերով:

Գավառի կենտրոնական հրապարակում մեկնարկել է Ֆեստիվառի մեծ համերգը

Գավառի կենտրոնական հրապարակում մեկնարկել է Ֆեստիվառի մեծ համերգը 12.08.2023

Գավառցիներին և քաղաքի հյուրերին ողջունեցին Kami Friends-ը, Արսեն Գրիգորյանը և Արամ MP3-ն: Համերգը, ինչպես և «Առաջին ստուդիա» երաժշտական նախագիծը, վարում է Գրիշա Աղախանյանը:

Էլ ինչ Ֆեստիվառ Գավառ առանց համեղ փախլավայի

Էլ ինչ Ֆեստիվառ Գավառ առանց համեղ փախլավայի 12.08.2023

Փախլավան Գավառի խորհրդանիշներից է. տոնավաճառի մի շարք տաղավարներում կարող եք համտեսել այս ավանդական քաղցրավենիքը:

Գավառում տեղական արտադրանքի տոնավաճառն արդեն մարդաշատ է

Գավառում տեղական արտադրանքի տոնավաճառն արդեն մարդաշատ է 12.08.2023

Այստեղ գործում է նաև տեղեկատվական տաղավար, որտեղ կարող եք գտնել Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային հասցեները և ծանոթանալ «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի բոլոր մանրամասներին:

ՖեստիՎառ  Գավառ

ՖեստիՎառ Գավառ 12.08.2023

Օրվա առաջին կեսին փոքր բեմում ֆեստիվառյան ռիթմերն ապահովեցին մարզի կատարողները, ինչպես նաև հյուր արտիստներն Երևանից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-21 18:00:33