Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Վերակառուցվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը

Վերակառուցվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը 06.08.2025

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060 - կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5 կմ երկարությամբ։ Այս ճանապարհը շրջանցելու է Վարդենյաց լեռնանցքի այն հատվածը, որը ձմռանը հաճախ փակվում էր ձնաբքի պատճառով։ Նոր ճանապարհի կառուցման շնորհիվ նախատեսվում է ապահովել անխափան ու անվտանգ երթևեկություն՝ հատկապես ձմռանը։ Շինարարությունը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վարդաձորի միջնակարգ դպրոցի շենքը վերանորոգվում է

Վարդաձորի միջնակարգ դպրոցի շենքը վերանորոգվում է 05.08.2025

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներըի ուղեկցությամբ շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցներով։ Վերանորոգման պայմանագրային արժեքը՝ 202 մլն դրամ։ Աշխատանքների շրջանակում նախատեսվում է՝ Տանիքի մասնակի նորոգում Ներքին և արտաքին հարդարումներ Նոր սանհանգույցների, ջեռուցման ու կոյուղու համակարգերի տեղադրում Վինիլային հատակների կառուցում Բացօթյա մարզահրապարակի կառուցում Նոր դռների տեղադրում և մի շարք այլ աշխատանքներ Շինարարությունն արդեն մեկնարկել է, և այն նախատեսվում է ավարտել առաջիկա չորս ամսվա ընթացքում։ Նպատակն է՝ ստեղծել ավելի բարեկարգ, անվտանգ և ուսումնական գործընթացին համապատասխան միջավայր Վարդաձորի աշակերտների համար։

Բարեկարգվում է Վարդաձորի մշակույթի տան բակային տարածքը

Բարեկարգվում է Վարդաձորի մշակույթի տան բակային տարածքը 04.08.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ այցելել է Վարդաձոր՝ մշտադիտարկելու մշակույթի տան բակային տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները։ Աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության 2024 թ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37,968,000 դրամ, որից 65%-ը ֆինանսավորում է կառավարությունը, իսկ 35%-ը՝ Մարտունու համայնքապետարանը։ Նախատեսվում է՝ • 820 քմ տարածքի ասֆալտապատում • 162 քմ սալիկապատում • 108 մ հենապատի կառուցում և ցանկապատում • կանաչապատում և եզրաքարերի տեղադրում Շինարարությունը մեկնարկել է 2024-ի նոյեմբերին և արդեն իսկ իրականացվել է շուրջ 85%-ով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Տեղում էին նաև Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համապատասխան մասնագետները։

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 115 երեխա

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 115 երեխա 01.08.2025

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Մարտունու պետական բժշկական քոլեջի 2025 թ․ շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները

Մարտունու պետական բժշկական քոլեջի 2025 թ․ շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները 01.08.2025

Օգոստոսի 1-ին կայացավ Մարտունու պետական բժշկական քոլեջի այս տարվա շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը Միջոցառմանը մասնակցեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը Քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանը, շրջանավարտների ծնողներ և հյուրեր։ Քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանը նշեց, որ այս տարի հաստատությունը ճանապարհում է 84 շրջանավարտ, ովքեր համալրելու են բուժաշխատողների շարքերը կամ շարունակելու են ուսումը բուհերում Հատուկ հիշատակվեցին նաև այն շրջանավարտները, ովքեր այս պահին ծառայում են Հայոց բանակում՝ իրենց պարտքը տալով հայրենիքին Շնորհավորական խոսքերով հանդես եկան Մարզպետ Կարեն Սարգսյանը Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը Դասախոս Ալբերտ Սիրականյանը Իր ելույթում մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորեց շրջանավարտների կրթության և մասնագիտական ընտրության արժեքը․ «Այս օրը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն ձեզ համար, սիրելի՛ շրջանավարտներ, ...

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 04/05-ին

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 04/05-ին 01.08.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 01.08.2025թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 17:06:17