Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակում պայթյունից տուժածների աջակցման ընթացքը՝ ուշադրության կենտրոնում

Ճամբարակում պայթյունից տուժածների աջակցման ընթացքը՝ ուշադրության կենտրոնում 26.06.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի N1318 Ա հրամանով ստեղծաված օպերատիվ աշխատանքային խումբը ուշադրության կենտրոնում է պահում Ճամբարակում պայթյունից հետո առաջացած վնասների վերացման գործընթացը 2025թ. հունիսի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։ Դեպքից անմիջապես հետո ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, Ճամբարակի համայնքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄՍԾ-ի, ՆԳՆ փրկարար ծառայության և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։...

Առաջիկա օրերին կմեկնարկեն Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային հատվածի վերականգնման աշխատանքները

Առաջիկա օրերին կմեկնարկեն Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային հատվածի վերականգնման աշխատանքները 25.06.2025

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ՝ Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի ուղեկցությամբ դիտարկել են դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։

Բանակ ճանապարհվեցին Գավառի և Սևանի նորակոչիկները

Բանակ ճանապարհվեցին Գավառի և Սևանի նորակոչիկները 25.06.2025

Գեղարքունիքի մարզում 2025 թվականի ամառային հերթական զորակոչն անցկացվել է Գավառ և Սևան համայնքներում։ Նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողություններին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքապետերի տեղակալներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Արարողությունների ընթացքում նորակոչիկներն ստացել են հոգևոր դասի օրհնությունը, հնչել են շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր։ Բանակ մեկնելուց առաջ նորակոչիկները ստացել են Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանյան գրասենյակի ղեկավարին 25.06.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՊՀԾ ներկայացուցիչ տիկին Նաննա Սկաուին։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատել են ՊՀԾ-ի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես համայնքների կայուն զարգացման, սննդի ապահովման և սոցիալական աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերի շրջանակում։ Մարզպետը տիկին Սկաուին հանձնել է շնորհակալագիր՝ Գեղարքունիքի մարզում ծավալած ակտիվ գործունեության, արդյունավետ գործընկերային հարաբերությունների և կարևոր ծրագրերի իրագործման համար։ Նա շնորհակալություն է հայտնել Նաննա Սկաուին անձնական նվիրվածության, պատրաստակամության և համագործակցության ոգու համար։ Քննարկման ավարտին Կարեն Սարգսյանը Նաննա Սկաուին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ ընդգծելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է պահպանել կառուցողական համագործակցությունը և աջակցել ՊՀԾ թիմի կողմից նախաձեռնված բոլոր ընթացիկ և ապագա ծրագրերին։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սևանում նոր գրասենյակ է բացել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սևանում նոր գրասենյակ է բացել 25.06.2025

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սևանում նոր գրասենյակ է բացել՝ ընդլայնելու գործունեությունը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ Նման կենտրոններ արդեն գործում են Սյունիքում և Հայաստանի հյուսիսային մարզերում։ Հունիսի 25–ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Սևանի համայնքապետարանի շենքի 4–րդ հարկում նոր գրասենյակ բացեց՝ ընդլայնելու գործունեությունը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ ՊՀԾ-ն կաջակցի այն համայնքներին, որոնք ապավինում են գյուղատնտեսությանը որպես զբաղվածության աղբյուր՝ օգնելով ոռոգման համակարգերով և կառուցելով կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգեր: «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մեծ ներուժ կա, և մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: ՊՀԾ-ն արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ և ներգրավելով համայնքների անդամներին՝ խթանում կայունությունը տարածաշրջանում՝ բացահայտելով և լուծելով մարզերում առկա մարտահրավերները»,- ասել է ․․․

Քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարվեց Սևանի համայնքապետարանում

Քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարվեց Սևանի համայնքապետարանում 25.06.2025

Հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Սևան համայնքի ղեկավարի օգնական Սուրեն Համբարձումյանը։ Քաղաքացիները դիմեցին աշխատանքի տեղավորման, բնակարանի վերանորոգման, առողջապահական խնդիրների կարգավորման, ֆինանսական աջակցություն ստանալու, սոցիալ-տնտեսական և անձնական բնույթի խնդիրների կարգավորմանն աջակցելու նպատակով։ Դիմումատու քաղաքացիներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-07 16:15:59