Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ 27.12.2013
Գավառի մանկատանը տեղի սաների ուժերով ցուցադրված բեմական ներկայացմամբ եւ համերգով մեկնարկեց ամանորյա բազմաբովանդակ միջոցառումների շարքը, որը տեւելու է մինչեւ 2014 թվականի հունվարի 13-ը: Միջոցառումների մեկնարկին մասնակցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, պաշտոնական այլ անձինք: Ամանորին նվիրված բեմականացմամբ եւ երգ ու պարով մանկատան սաները ներկաներին գեղագիտական հաճույք ու հուզմունք պատճառեցին՝ ներկաներին հղելով նաև ողջույնի ջերմ խոսքեր: Միջոցառման ավարտին մանկատան սաներին...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ 23.12.2013
Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրվեց տարեվերջյան մամուլի ասուլիս, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող ,, Քյավառ, Զանգակ, STV-1,, հեռուստաընկերությունների, ,,Գեղամա աշխարհ եւ Սևան,, թերթերի ներկայացուցիչները: Հանդես գալով տարվա ընթացքում կատարված աշխատանքների եւ ձեռքբերումների համառոտ հաշվետվությամբ` մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ տնտեսական տարին մարզի բնակչության ու համայնքերի համար փակվում է նկատելի դրական ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՆՈՐԱԿԱԶՄ ԸՆՏԱՆԻՔԻՆ 19.12.2013
Աննա Հայրապետյանին սոցիալական ծանր պայմանների հետեւանքով Գավառի մանկատուն են բերել 2005 թվականին, տաս տարեկան հասակում: Կյանքի դառնություննները դեռ մանուկ հասակից ճաշակած աղջնակն իր տխուր անցյալից կարողացել է բաժանվել միայն բարի մարդկանց շնորհիվ: Իսկ նրա կյանքում հայտնություն է եղել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում բնակվող Նաջարյանների ընտանիքը, որն Աննային խնամատարության է վերցրել 2006 թվականից : Վազգեն եւ Սարինգյուլ Նաջարյանների խնամատարությամբ Աննա Հայրապետյանն ապրել է մոտ 9 տարի` լիովին կապվելով իր նոր ընտանիքի հետ, իրեն զգալով այդ ընտանիքի ...

ԱՌԱՏ ՁՅՈՒՆԸ ԽԱԹԱՐԵԼ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ 12.12.2013
Դեկտեմբերի 11-ի օրվա երկրորդ կեսից սկսած՝ Գեղարքունիքի մարզում սկսվել են ձյան առատ տեղումները, որոնք շարունակվում են նաև դեկտեմբերի 12-ի ողջ օրվա ընթացքում: Գավառի տարածաշրջանում ձյան շերտի բարձրությունը այս պահի դրությամբ տեղ-տեղ հասնում է մինչև 1 մետրի: Մարտունու , Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում՝ ավելի քան 50 սմ-ի, իսկ Վարդենիսի տարածաշրջանում՝ 25-30 սմ-ի: Ձնաբքի հետևանքով տեղ-տեղ անհնար է դարձել ճանապարհային երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը: Ձյան կապանքներում արգելափակվել են ավտոմեքենաներ, որոնց դուրս բերելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում մարզի ...

ՄԱՐԶԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՐՎԵԼ 12.12.2013
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանի տեղեկացմամբ մարզի ճանապարհ սպասարկող կազմակերպությունների շուրջօրյա և անընդմեջ աշխատանքի արդյունքում ժամը 19-ի դրությամբ, թեև ավտոճանապարհների որոշ հատվածներում առկա է դժվարանցանելի իրավիճակ, սակայն Վարդենիս-Մարտունի-Գավառ-Սևան-Երևան ավտոճանապարհը բաց է ու երթևեկելի: Նույն ժամի դրությամբ ճանապարհ սպասարկող կազմակերպությունները աշխատանք են տանում նաև միջհամայնքային նշանակության ճանապարհների բացման ուղղությամբ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 10.12.2013
Դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: 17 քաղաքացիների կողմից ներկայացրած դիմումներից 5-ը առնչվում էին աշխատանքի տեղավորման, 2-ը՝ բուժման մեկնելու նպատակով մարզի ղեկավարից աջակցություն ստանալուն, 1-ը՝ վառելափայտի ձեռքբերման, 2-ը՝ կենցաղային կոմունալ և 7 դիմում՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով: Քաղաքացիների հիմնական մասի դիմում խնդրանքը բավարարվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մի քանի դիմումներ հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում: