Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովինարում բացվեց և օծվեց հուշարձան- խաչքար

23.04.2015

Ապրիլի 23-ին Ծովինար համայնքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքարի բացման և օծման արարողությունը: Նախաձեռնությունը պատկանում էր ծովինարցի, ՌԴ-ում բնակվող գործարարներ` Սերոբ Սահակյանին և Արկադի Մանուկյանին: Կամարաձև խաչքարը քանդակել են ծովինարցի Լյուդվիգ Զիրոյանը և Կարեն Կարապետյանը: Այն տեղադրվել է Ծովինարի գերեզմանոցի մուտքի մոտ: Ունի 2,50 մ բարձրություն և 1,50 մ լայնություն: Խաչքարի կողքին վեր է խոյանում հուշասյուն, որը խորհրդանշում է ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Նորաբաց հուշարձանը օծվեց Ծովինարի հոգևոր հովիվ Տեր- Գևորգ քահանայի և Արծվանիստի հոգևոր հովիվ Տեր- Տիրանի ձեռամբ: Հանդիսությանը մասնակցում էր Ծովինար գյուղի ողջ հասաարակությունը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38