Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի երկրագիտական թանգարանում ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Նոր Բայազետ քաղաքում հանգրվանած հայերի լուսանկարները եւ գրավոր հուշերը

22.04.2015

 Գավառի երկրագիտական թանգարանում նույն հաստատության տնօրինության եւ աշխատակիցների ջանքերով կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Նոր Բայազետում հաստատված ընտանիքների լուսանկարների եւ գրավոր հուշերի թեմատիկ ցուցադրություն: Ցուցադրությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանությունից վերապրած եւ Նոր Բայազետում բնավորված երկու տասնյակից ավելի հայերի զավակները եւ թոռները: Բացելով ցուցադրությունը՝ Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Գավառում ապաստանած ընտանիքների համառոտ պատմությունը, պահպանված նյութերը եւ լուսանկարները, որոնք այսուհետ դառնալու են ժողովրդի հոգեւոր սեփականությունը: Հայոց ցեղասպանության եւ նրանից վերապրած ու Նոր Բայազետում հանգրվանած մարդկանց ճակատագրերի մասին դասախոսությամբ հանդես եկավ Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Ըստ բանախոսի՝ Նոր Բայազետում առաջին եղեռնազարկվածները եկել են Ալաշկերտից, 1914 թվականի վերջերին, մոտ 500 ընտանիք, որոնց տեղում պատսպարել են, տվել կացարան ու սնունդ: 

Ցուցադրությունն ուղեկցվեց գրակա-երաժշտական կատարումներով: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, շեշտելով, որ Թուրքիայի այն ժամանակվա եւ այսօրվա ղեկավարների մեջ տարբերություն չի կարող գտնել, եթե ցեղասպան երկրի ղեկավարությունը շարունակում է ուրանալ հայոց հայրենազրկումը, սոսկալի ոճրագործությունները:ՙՄիեւնույն է, աշխարհը կանգնում է մեր կողքին, մեր ձայնն առավել լսելի է դառնում բոլորին, ու մի օր էլ թուրքը կընդունի իր մեղքը: Կամենում եմ,  որ հայ կանանց աչքերից այլեւս արտասուք չհոսի: Ինչպես որ հիմա ցավում ու սգում ենք ազգովի, կուզեմ, որ այս ապրիլի 24-ից հետո էլ ազգովի լծվենք մեր հայրենիքը զորացնելու եւ շենացնելու գործին՚,-եզրափակեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38