Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ հուշարձան-խաչքարի բացման արարողություն

18.04.2015

,,Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամի,, միջոցներով Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում ապրիլի 18-ին բացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքար: Այն տեղադրվել է թաղամասի` Հայրենական մեծ պատերազմում զոհված հացառատցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ծնունդով հացառատցի անվանի մտավորականներ, երկրապահներ, հացառատցիներ: Հուշարձան-խաչքարի բացման նախապատվությունը տրվեց Հացառատից Արցախյան ազատամարտում զոհված ազտամարտիկների ծնողներին: Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքարի բացման օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը: Հուշարձանին ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի ,,Պատանի երկրապահներ,, ակումբի սաները, կրթամշակութային հաստատությունների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Ելույթներով հանդես եկան հայտնի գիտնական-մտավորականներ, ծնունդով հացառատցի Ազատ Եղիազարյանը, Ռաֆիկ Եդոյանը, Լալիկ Խաչատրյանը: Միջոցառման ծրագրով հանդես եկան Գավառի թիվ 2 եւ թիվ 8 միջնակարգ դպրոցների աշակերտները եւ թաղամասում գործող մանկապարտեզի սաները: Հուշարձան-խաչքարի քանդակագործը ծնունդով հացառատցի Մարատ Ասոյանն է: Հուշարձանն ունի 95 սանտիմետր լայնություն եւ 191 սանտիմետր բարձրություն: ,,Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամ,, -ի միջոցներով նորաբաց հուշարձանի տարածքում տնկվել է 300 ծառ, անցկացվել է գիշերային լուսավորվածություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38