Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԿԱԻՆ փողային նվագախումբը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված համերգ տվեց Գավառ քաղաքում

21.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում Գավառ քաղաքի մշակույթի պալատում հատուկ համերգով հանդես եկավ ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը: Նվագախմբի նախաձեռնությանն աջակցել էին Գեղարքունիքի մարզպետարանը եւ Գավառի քաղաքապետարանը:Նվագախմբի ոգեկոչման եւ խնկարկման հանդիսությունը կրում էր ՙՈղբամ մեռելոց, կոչեմ ապրողաց՚ խորագիրը: Փողային նվագախմբի կատարումները դիտելու էին եկել Գավառի տարածքի համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ,կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Համերգի ավարտից հետո ունկնդիրները կիսվեցին իրենց տպավորություններով:ՙՀամերգը մեզ անասելի հոգեկան հուզմունք պարգեւեց՝ մտովի մեզ տեղափոխելով  դեպի մեր կորուսյալ հայրենիք, դեպի մեր անմեղ նահատակների տառապանքների աշխարհ: Թող այսուհետ ավելի մեծ հոսք լինի դեպի Ծիծեռնակաբերդ, թող մարդիկ ծաղիկներ դնեն, իրենց խոնարհումը բերեն մեր անմեղ նահատակների հիշատակին, եւ այդ դեպքում, համոզված եմ, մարդիկ Հայոց ցեղասպանության զոհերի շիրմաքարից կլսեն մեկուկես միլիոն մարդկանց ծափեր, ինչը կհաստատի, որ հայոց ոգին անմահ է, նրան սպանել չի լինի՚,-իր խոսքում նշեց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մելսիդա Ղարանլղցյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանն էլ իր հերթին հավաստեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները մարզում կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում: Մարզի համայնքներում, կրթամշակութային հաստատություններում ու այլ կազմակերպություններում ծրագրված է իրականացնել մինչեւ 2 հազար միջոցառում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38