Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղում ավարտվեց շախմատի տղամարդկանց համայնքային առաջնությունը

Ձորագյուղում ավարտվեց շախմատի տղամարդկանց համայնքային առաջնությունը 24.03.2015

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում ավարտվեց շախմատի տղամարդկանց համայնքային առաջնությունը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցի հիշատակին եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանի տեղեկացմամբ նախապես մասնակցության հայտ էին ներկայացրել 25-ից մինչեւ 70 տարեկան 16 խաղացող: Յուրաքանչյուրն անցկացրել է 15 հանդիպում: Մոտ մեկ ամիս տեւած առաջնությունում առաջին տեղը գրավել է 35-ամյա Սարմեն Սահակյանը, երկրորդ տեղը՝ 30-ամյա Մանֆրեդ Դավթյանը եւ երրորդ տեղը՝ 50-ամյա Հենզել Շառոյանը ...

Ամփոփվել են մարզպետարանների 2014 թ. գործունեության արդյունքները

Ամփոփվել են մարզպետարանների 2014 թ. գործունեության արդյունքները 23.03.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է հանրապետության մարզպետարանների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Գործունեության արդյունքները ներկայացրել են հանրապետության բոլոր մարզպետները: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:Մարզպետները ներկայացրել են իրենց գլխավորած մարզերում ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման, բնակֆոնդի արդիականացման...

Քննարկվեց նոր բժշկական կենտրոն կառուցելու վերաբերյալ  հարցեր

Քննարկվեց նոր բժշկական կենտրոն կառուցելու վերաբերյալ հարցեր 23.03.2015

Մարտի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Առողջապահության նախարարության ,,Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ,,-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի ղեկավարած աշխատանքային խմբին: Հանդիպման ընթացքում վերջիններս մարզի ղեկավարի հետ քննարկեցին Սևան քաղաքում Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ նոր բժշկական կենտրոն կառուցելու հետ կապված հարցեր: Ծրագրի ընթացքի վերաբերյալ ձևավորվեց միասնական մոտեցում: Համաձայն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, առաջիկայում կհայտարարվի մրցույթ և հաղթող կազմակերպության...

Մարզում  ընթանում են  ճանապարհների մաքրման աշխատանքներ

Մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքներ 22.03.2015

Գեղարքունիքի մարզում մարտի 22-ի երեկոյան եւ մարտի 23-ի գիշերը տեղացած ձյան բարձրությունը հասնում է մինչեւ 35, առանձին համայնքների ղեկավարների տեղեկացմամբ նույնիսկ 50 սանտիմետրի, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ, մարտի 22-ի երեկոյան եւ մարտի 23-ի գիշերվա ընթացքում մարզի բոլոր տարածքներում մաքրման աշխատանքներ են իրականացրել ճանապարհները սպասարկող ...

  ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ  ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ 18.03.2015

,,Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային զարգացման ծրագրի,,կրթության ոլորտի պատասխանատուների նախաձեռնությամբ մարտի 18-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր վեր հանել ներառական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, քննարկել դրանք և ներկայացնել համապատասխան առաջարկություն: Հանդիպմանը հրավիրված էր կրթության ոլորտի փորձագետ Անուշ Ալեքսանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, առողջապահության, երեխաների իրավունքների պաշտպանության, զարգացման ծրագրերի ոլորտների...

 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ 2015Թ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ 2015Թ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ 18.03.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի մշակույթի տանն անցկացվեց Գեղարքունիքի մարզի 1999-2000 թվականներին ծնված ավագ տարիքի պատանիների եւ 1997-1998 թվականին ծնված երիտասարդների բռնցքամարտի 2015 թվականի մարզային առաջնություն: Մարզային առաջնության անցկացումը նպատակ ունի մարզի համայնքներում բռնցքամարտ մարզաձեւում ի հայտ բերել մարզի ուժեղագույն պատանի եւ երիտասարդ բռնցքամարտիկներին` համալրելու մարզի հավաքական թիմերը: Առաջնությանը մասնակցում էին Սեւանի, Մարտունու, Գավառի քաղաքային մարզադպրոցների, ինչպես նաեւ Կարմիրգյուղի, Լիճքի, Գեղհովիտի, Լճափի, Լճաշենի եւ Դդմաշենի գյուղական ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:45:54