Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ

02.07.2015

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններում մեկնարկեց 2015թվականի ամառային զորակոչը: Գավառի զինկոմիսարիատից զորակոչի առաջին փուլում բանակ ճանապարհվեցին 18 տարին լրացած  27 նորակոչիկներ: Մեկնումից առաջ նորակոչիկները զինկոմիսարիատներում անցան  լրացուցիչ բժշկական  զննություններ: Ապա մեկնարկեց տոնական միջոցառումը: Նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզի ղեկավարը նորակոչիկների և նրանց ծնողների հետ մասնակցեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակերպված օրհնության կարգին, այնուհետև իր բարեմաղթանքի խոսքն հղեց Հայոց բանակի վաղվա զինվորներին: ,,Սիրելի նորակոչիկներ, եղեք ամուր և ուժեղ, իմացեք, որ մեր պետությունը ձեր կողքին է: Մեր երկրի սահմաններն օր օրի ամրապնդվում են, բանակը զինվում է ամենաարդիական սպառազինությամբ: Իսկ դուք մեր երկրի սահմանների պաշտպանության գործում անելիքներ շատ ունեք: Մաղթում եմ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ ձեզ,,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը: Դիմելով նորակոչիկներին, Գավառի զինկոմ Արմեն Հովսեփյանը տեղեկացրեց, որ նորակոչիկների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու, Հայոց պատմությանը ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով այսօր նրանք կայցելեն Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր պանթեոն, Հայաստանի պատմության թանգարան և Մատենադարան, իսկ վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 3-ին Հայաստանի կենտրոնական հավաքակայանից: Մեկնումից առաջ Գավառ քաղաքում նորակոչիկները ծաղիկներ խոնարհեցին Հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների և Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձաններին: Տոնակատարության ընթացքում նորակոչիկներին հայրենասիրական խրոխտ ու ռազմաշունչ երգերով ողջունեցին Գավառ քաղաքի մշակութային հաստատությունների սաները, որից հետո դհոլ-զուռնայի, ուրախ երգ ու պարի ներքո նրանք ճանապարհվեցին Հայոց բանակ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06