Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակ

24.06.2015

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի լճափնյա տարածքում եւ Շորժայի փրձարարական ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունում ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամն,, առաջին անգամ իրականացրեց մանրաձկան բացթողում Սեւանա լիճ: Մանրաձկան լիճ բաց թողնմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ,,-ի տնօրեն Արշակ Աղաջանյանը, ,,Սեւանի իշխան,, ԲԲԸ տնօրեն Էդուարդ Գրիգորյանը ,Գեղարքունիքի մարզպետարանի եւ ,,Սեւան ազգային պարկ,, ՊՈԱԿ-ի պատասխանատու աշխատակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ,,-ի տնօրեն Արշակ Աղաջանյանի տեղեկացմամբ, Սեւանա լիճ է բաց թողնվել միջինը 30 գրամ քաշով 43 000 հատ իշխանի ,,Գեղարքունի,, տեսակի մանրաձուկ, որն աճեցվել է Շորժայի փորձարարական ցանցավանդակային ձկնաբուծարանի մայրական կազմից: 40 հազար հատ` 1,2 տոննա ընդհանուր քաշով, ,,Գեղարքունի,, տեսակի մանրաձուկ բաց թողնվեց Ծովագյուղի տարածքում, 3 հազար հատ` Շորժայի ցանցավանդակային տնտեսությունում: ,,Սեւանի իշխան,, ՓԲԸ տնօրենի եւ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների գնահատմամբ` բաց թողնված մանրաձուկը կենսունակ է եւ ավելի քան 80 տոկոսով հարմարվելու է լճի պայմաններին: ՙՍա մանրաձկան արտահերթ բաց թողում է Սեւանա լիճ: ,,Սեւանի իշխան,, ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` առաջիկայում լիճ բաց կթողնվի եւս 200-300 հազար իշխանի մանրաձուկ: Միանշանակ, սա ես համարում եմ կարեւոր ծրագիր, եւ եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք իրականացնել մանրաձկան մեծ խմբաքանակների բացթողումներ, արդեն կկարողանանք խոսել Սեւանի իշխանի արդյունագործական պաշարների մասին,,,-նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գևորգյանը: Կարեւորելով Սեւանի իշխանի ձկնապաշարների վերականգնման ծրագիրը` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հույս հայտնեց, որ Սեւանի իշխանի պաշարներն արդյունագործական քանակության հասցնելուն զուգահեռ մարզում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր: ,,Նախատեսվում է ստեղծել մինչեւ 5 հազար աշխատատեղ` 180-200 հազար դրամ միջին աշխատավարձով,,,-հավելեց ,,Սեւանի Իշխան,, ԲԲԸ տնօրեն Էդուարդ Գեւորգյանը: Վերջինիս հավաստմամբ` իշխանի մանրաձկան բացթողումներն իրականացվելու են ամեն տարի, իհարկե ավելի մեծ ծավալներով` մինչև մի քանի միլիոնի չափով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59