Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի դրամատիկական թատրոնը համալրվում է երիտասարդ դերասաններով

25.06.2015

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասաններին, ովքեր ավարտել են մայրաքաղաքի թատերական տարբեր հաստատություններ կամ սովորում են ավարտական կուրսերում: Արդեն 2-րդ ամիսն է, ինչ երիտասարդ դերասանների 12 հոգուց բաղկացած խումբը ընդգրկված է թատրոնի աշխատանքներում: Նրանցից 3-ը թատրոնում աշխատելու են պայմանագրային հիմունքներով, մնացածները կհրավիրվեն ըստ անհրաժեշտության` տարբեր ներկայացումներում խաղալու համար: Գավառի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանական կազմը երիտասարդ կադրերով համալրելու առաջարկը ՀՀ Թատերական գործիչների միությանն արել է Գեղարքունիքի մարզպետը: Դերասանները հիմնականում ծնունդով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից են: Հանդիպման ընթացքում երիտասարդ դերասանները մարզի ղեկավարի հետ զրուցեցին թատրոնում իրենց կողմից իրականացվող աշխատանքների մասին, կիսվեցին իրենց տպավորություններով: ,,Թեև կան բազմաթիվ դժվարություններ, սակայն եկել ենք աշխատելու, օգնելու և աջակցելու մեր հարազատ մարզի թատրոնի աշխատանքներին: Կա ուժ և համախմբվածություն, որի շնորհիվ մենք կկարողանանք այստեղ ստեղծել ու ստեղծագործել, սովորել ու սովորեցնել` ձգտելով թատրոնում ապահովել ցանկալի արդյունք,,- իրենց խոսքերում նշեցին դերասանները: Գեղարքունիքի մարզպետն իր խոսքում դրվատեց երիտասարդ դերասանների պատրաստակամությունը և, խոսելով թատրոնի նոր շենքի կառուցման մասին, նշեց, որ շենքի շինարարական աշխատանքների ավարտին զուգահեռ մարզի միակ թատրոնն արդեն կունենա երիտասարդ մասնագետ դերասաններ, ինչը լուրջ նախադրյալ է մարզի թատրոնի առաջնթացի և ճանաչում ունենալու հարցում, իսկ մարզպետարանը պատրաստ է աջակցել և ընդառաջել նրանց ցանկացած հարցում: Հանդիպման ավարտին երիտասարդ դերասանները մարզպետին հրավիրեցին մասնակցելու հուլիս ամսին իրենց ուժերով բեմականացվելիք ներկայացման պրեմիերային: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28