Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

07.07.2015

Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները 16-ն էին: 2 քաղաքացի դիմեցին աշխատանքի տեղավորման խնդրանքով, 1 քաղաքացի` հատուկ կարգավիճակ և սոցիալական հատուկ խումբ ունեցող անձանց համար ՀՀ կառավարության կողմից հատկացված առողջարանային ուղեգրից օգտվելու, 2 քաղաքացի` բնակարանի բարեկարգման նպատակով շինանյութի ձեռքբերման հարցում աջակցություն ստանալու և 8 քաղաքացի` բուժման մեկնելու, դեղորայքի ձեռքբերման և սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով դրամական օգնություն ստանալու խնդրանքով: Կարմիրգյուղ համայնքի բուժամբուլատորիայի 3 բուժաշխատողներ դիմում ներկայացրին, իրենց աշխատանքային խնդիրների կարգավորման հարցում մարզի ղեկավարության միջամտությունը ստանալու խնդրանքով: Մարզպետի տեղակալի կողմից դիմումների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան, իսկ քննարկման ենթակա մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15