Նորություններ

16 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ 23.06.2014
Բուժաշխատողի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհիմնարկներից ներկայացված 16 բուժաշխատողների հետ: Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը զրուցեց հրավիրվածների հետ, քննարկվեցին աշխատանքային բնույթի հարցեր, եղան ոլորտի բարելավմանը վերաբերող առաջարկություներ: Մարզպետը իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին պետությունը լուրջ ներդրումներ է կատարում առողջապահական հիմնարկների բարելավման և վերազինման ուղղությամբ: Այս պահին ընթանում է ...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 20.06.2014
Հարգելի հայրենակիցներ: Մեր երիտասարդ պետությունը անում է հնարավորը՝ իր քաղաքացիների առողջությունը պահպանելու և բուժծառայությունները հանրության բոլոր շերտերին հասանելի և մատչելի դարձնելու համար: Եվ այս ոլորտում առաջին հերթին անգնահատելի դեր ունեն բուժաշխատողները, ովքեր իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնում են մեր պետության և հանրության շահերին: Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ մարզի առողջապահական համակարգի ղեկավարներին և աշխատակիցներին, մաղթում առողջություն, անձնական երջանկություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 18.06.2014
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 17-ին աշխատանքային այց կատարեց Վարդենիս քաղաքում եւ Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքներում: Վարդենիսի քաղաքապետարանում տարածքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ մարզպետն անցկացրեց խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին համայնքային մի շարք խնդիրներ: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգում, որտեղ նախատեսվում է պետական բյուջեի միջոցների հաշվին առաջիկայում կատարել բարեկարգման ...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 18.06.2014
Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը, ընկերության պատասխանատու աշխատակիցներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, ովքեր ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ հետ ունեն կամ նախատեսում են ունենալ համագործակցության ծրագրեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ջրամատակարարման բարելավմանը միտված մարզի մի շարք համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, լսեցին ...

ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿՈԹԱ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ 13.06.2014
Այս տարվա մարտ ամսից սկսվել և ընթանում են Ներքին Գետաշեն գյուղի Կոթա Սուրբ Աստվածածին կիսավեր եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք իրականացնում են ՙԱլմասկա՚ ՍՊԸ շինարար վարպետները: Անցած 3 ամիսների ընթացքում եկեղեցու պատերն արդեն բարձրացվել են մինչեւ գմբեթ, եւ այժմ սկսվել են 6 մետրանոց գմբեթի հավաքման աշխատանքները: Շինարարության աշխատակազմի ղեկավար Հուսիկ Հայրապետյանի խոսքով Կոթավանքը վերականգնվելու է իր պատմական ու ճարտարապետական վեհաշուք տեսքի մեջ,առանց շեղումների կամ ձեւափոխությունների՝ մինչև տարեվերջ: Կոթավանքը ...

ԳԱՎԱՌԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑԻՆ ՔՍԱՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐ 12.06.2014
Գավառի զինկոմիսարիատից հունիսի 11-ին հանդիսավորությամբ Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառի տարածքի համայնքների առաջին քսան նորակոչիկները: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ բանակային 2-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սեւանի կայազորի պետ, գնդապետ Հակոբ Վարդանյանը, Գավառի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Խաժակ Սուչյանը և ...