Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առաջնագծին օգնությունները շարունակվում են

19.04.2016

Ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց սահմանին աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ: Մարզպետն իր խոսքում նշեց, որ մարզի կազմակերպությունները շարունակում են դրամական փոխանցումներ կատարել ,,Արցախի օգնության հիմնադրամին,,, բազմաթիվ կազմակերպություններ էլ տարբեր առաջարկությունների միջոցով իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնել առաջնագծում կանգնած սահմանապահներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի Ծովագյուղ, Ձորագյուղ, Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Լիճք, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ, Գանձակ և Սարուխան համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ և համայնքապետարանների միջոցներով առաջնագծի զինծառայողներին ուղարկվող օգնության կազմակեպման և տեղափոխման հետ կապված հարցեր: Հերթական անգամ համայնքապետարանները առաջնագիծ կուղարկեն առաջին անհրաժեշտության պարագաներ: Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ այսօր սահմանապահ դիքեր կուղարկվի ռետինե կոշիկների և գուլպաների առաջին խմբաքանակը: Միանալով մարզի ղեկավարի նախաձեռնությանը, նույն պարագաների հաջորդ խմբաքանակը առաջնագիծ կուղարկվի ,,Հացառատի զարգացման,, բարեգործական հիմնադրամի կողմից: Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ևս մեկ անգամ համայնքների ղեկավարներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` իրենց համայնքներից առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների և կամավորների ընտանիքներին` գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ բնույթի հարցերում: Համայնքների ղեկավարները կարևորեցին սահմանին օգնություն ցուցաբերելու գործընթացը: ,, Հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզպետի 2016 թվականի ապրիլի 14-ի մարզի խորհրդի նիստի համապատասխան առաջարկությունը, կապված առաջնագծում զինվորին օգնություն ցուցաբերելու շարունակական գործընթացի հետ, մենք նախաձեռնեցինք և առաջիկա օրերին սահմանապահ դիքեր ուղարկվող բեռնատարը կտեղափոխի մի շարք անհրաժեշտ պարագաներ սննդի և այլ նյութերի տեսքով: Ճիշտ է բանակն այսօր չունի դրա անհրաժեշտությունը, բայց դա մեր պարտքն է, որը կատարում ենք ամենայն պատասխանատվությամբ և սիրով,, - իր խոսքում նշեց Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:16:31